Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԵՂԻԱ ՍԻՐՎԱՐԴ

Լրագրող, մշակութային գործիչ

11 ապրիլ, 1890 - 26 ապրիլ, 1985

Եղիա Գրիգորյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի Վիլայեթի Մորենիկ գյուղում: Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո սովորել է Մեզրեի Կեդրոնական վարժարանում։ 1907թ. մեկնել է ԱՄՆ: 1910թ-ից եղել է Հնչակյան կուսակցության անդամ, 1927թ-ից՝ Կենտրոնական վարչության անդամ։ 1912թ. ստանձնել է Փրովիդենսի «Հնչակ» թատերախմբի ղեկավարությունը։ 1910-ական թվականների սկզբից մասնակցել է «Երիտասարդ Հայաստան» շաբաթաթերթի, 1918-20թթ՝ «Վերածնություն» (Բոստոն) ամսաթերթի խմբագրմանը։ 1935-40թթ եղել է «Հնչակ» ամսաթերթի խմբագիրը։ 1940-ական թվականների սկզբից «Երիտասարդ Հայաստան»-ի էջերում վարել է «Լուսարձակ» խորագրով սյունակը, որտեղ արծարծվել են հասարակական , գիտական, գրական-մշակութային հարցեր։ Կազմել և հրատարակել է «Հնչակյան տարեգրքի» Ա և Բ հատորները (1931-32թթ), «1903-1953, Հիսնամյակ Երիտասարդ Հայաստանի» (1953թ.) հատորը։ 1915թ. թուրքական ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտի էջերից մեկին է նվիրված նրա «Ջախջախված զանգեր» (1920թ.) պիեսը։ Հայաստան կատարած այցելությանն է նվիրված նրա «Ուխտավորի մը նամակները» (1934թ.) գիրքը։ Մահացել է ԱՄՆ-ի Ռոդ Այլենդի Քրենսթոն քաղաքում: