Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍԻՐԱՆ ՍԵԶԱ

Արձակագիր, հրապարակախոս

9 փետրվար, 1903 - 8 սեպտեմբեր, 1973

Սիրան Զարիֆյան-Քյուփելյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի քույրը։ Ավարտել է տեղի ամերիկյան քոլեջը և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրականության-լրագրության ու լեզուների ֆակուլտետը։ 1932թ. Բեյրութում հիմնել և 15 տարի խմբագրել է «Երիտասարդ հայուհի» հանդեսը, որի էջերում անդրադարձել է հայապահպանման խնդրին, կարևորել սփյուռքահայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակության գործում և այլն։ «Պատնեշը» (1959թ.) և «Մեղավորուհին» (1960թ.) ժողովածուներում ամփոփված պատմվածքներում կերտել է հայ, ինչպես և այլազգի կանանց կերպարներ, որոնք կապիտալի աշխարհում բարոյական հենարաններ են որոնում՝ ազնվորեն ապրելու համար։ Երեխաների համար մշակել է հայկական հեքիաթների մի շարք՝ «հեքիաթներու աշխարհեն» (1973թ.)։ Վահե Վահյանի հետ կազմել և խմբագրել է Մ.Զարիֆյանի «Ամբողջական գործեր» (1966թ.) ստվար հատորը։ 1967թ. մշակութային և դաստիարակչական գործունեության համար Լիբանանի կառավարությունը նրան պարգևատրել է «Արժանյաց կարգ» շքանշանով։ Մահացել է Բեյրությում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար