Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ՍԵՎԱԿ

Լեզվաբան

15 ապրիլ, 1904 - 14 սեպտեմբեր, 1981

Գուրգեն Գրիգորյան

Ծնվել է Թիֆլիսում: 1924թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1928թ.՝ Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Մանուկ Աբեղյանին, Գրիգոր Ղափանցյանին։ 1931-79թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում, Երևանի և Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտներում, 1941-46թթ՝ նաև Բաքվի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1932-40թթ եղել է պետական տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղար, 1932թ-ից՝ Էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ, 1937թ-ից՝ Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության լսարանի ղեկավար, 1947թ-ից՝ ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի՝ նախ ժամանակակից հայոց լեզվի, ապա՝ լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ, 1969թ-ից՝ ՀՀ ԳԱ նախագահությանն առընթեր գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահը։ 1941-71թթ եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը։ Դասախոսել է ժամանակակից հայոց լեզվի տեսություն, ոճագիտություն, աշխարհաբար գրական լեզվի պատմություն, վրացերեն և այլն։ Գիտական գործունեության սկզբնական շրջանում որոշակիորեն տուրք է տվել ժամանակի իշխող մտայնությանը՝ Նիկողայոս Մառի «լեզվի նոր ուսմունքին», սակայն մի քանի հիմնական կետերում քննադատել է այդ ուսմունքը, գտնելով, որ դա վերջիվերջո հանգեցնում է իդեալիզմի, փորձել է մարքսիստական դիրքերից լուսաբանել լեզվի էությունը և զարգացման օրինաչափությունները։ Լեզվաբանական տեսական հարցերի մշակման բնագավառում առանձին արժեք ունի նրա «Խոսքի մասերի ուսմունքը» (1939թ.) աշխատությունը։ Նա գտնում է, որ բառերի խոսքիմասային դասակարգումը կատարելիս պետք է վերանալ խոսքից, բառերի ձևավորումից ու շարահյուսական կիրառություններից և ելնել միայն նրանց արտահայտած ընդհանուր իմաստից։ «Ժամանակակից հայոց լեզվի տեսություն» (գիրք 1-2, 1939-47թթ, վերամշակված հրտ.՝ «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց», 1955թ.) աշխատության մեջ, լեզվի ու խոսքի փոխհարաբերության, լեզվի զարգացման, ձևի ու բովանդակության հակադրամիասնության և լեզվաբանական մի շարք այլ տեսական հարցեր քննելուց հետո, ուրվագծում է հայոց լեզվի զարգացման փուլերը, քննում արևելահայ գրական լեզվի հնչյունաբանությունը, բառագիտությունը, ձևաբանությունը։ «Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն» (1948թ.) աշխատության մեջ կատարել է արևելահայ գրական լեզվի շրջանաբաժանում՝ ընդունելով կազմավորման կամ վաղ աշխարհաբարի շրջանը (17-18-րդ դդ), ձևավորման կամ լուսավորական շրջանը (19-րդ դար), ժողովրդականացման կամ դասական աշխարհաբարի շրջանը (19-20-րդ դդ), խորհրդային կամ համազգային լեզվի շրջան (1920թ-ից)։ Լեզվի պատմության առումով հիշատակելի են «Մեսրոպ Մաշտոց, հայ գրերի ու մատենագրության սկզբնավորումը» (1962թ.), «Մեսրոպյան գրերը, նրանց կառուցվածքի սկզբունքները և աղբյուրները» («Մեսրոպ Մաշտոց», 1963թ.) աշխատությունները։ Անդրադարձել է նաև հայ բարբառագիտության, հայերենի ուղղագրության, տերմինաշինության, գրական հայերենի նորմաների մշակման և այլ հարցերի։ Նրա «Հայոց լեզվի շարահյուսություն» (1936թ.) դպրոցական դասագիրքն ունեցել է ավելի քան 30 հրատարակություն։ 1929-36թթ եղել է Հայաստանի էսպերանտիստների միության կազմակերպիչն ու նախագահը, էսպերանտո լեզվով թարգմանել է Ա.Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» (1926թ., Լայպցիգ) պոեմը (որից կատարվել են ճապոներեն ու եբրայերեն թարգմանությունները), ինչպես նաև Հ.Թումանյանի, Լ.Շանթի, Ե.Չարենցի և այլոց ստեղծագործություններից։ Նրա թարգմանությամբ հայերեն հրատարակվել է Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմը (1949թ.)։ 1948թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1948թ-ից՝ պրոֆեսոր): 1971թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: Պարգևատրվել է Խ.Աբովյանի անվան մեդալով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1967թ.՝ Վրաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար