Մանվել Ջախջախյան

Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Տիգրանով

Երաժշտագետ

Մարտին Քարամյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ադիբեկ Գրիգորյան

Քանդակագործ

Պարույր Մուրադյան

Հայագետ, աղբյուրագետ

Ֆրեդ Աֆրիկյան

Ճարտարապետ

Համլետ Խաչատրյան

Ճարտարապետ

Մանիկ Աճեմյան

Բանաստեղծ

Ռուզան Վիթ

Դերասանուհի

Ռոբերտ Մարտիրոսյան

Հաղորդավար, սցենարիստ

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՆԱՆՅԱՆ

Ջութակահար, կոմպոզիտոր

6 սեպտեմբեր, 1872 - 24 սեպտեմբեր, 1939

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է Սինանյան երաժշտական տոհմի ներկայացուցիչ, Գրիգոր Սինանյանի որդին: Բեղուն գործունեություն է ծավալել իբրև ջութակահար, դաշնակահար, երգեհոնահար, կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական-հասարակական գործիչ։ Եղել է հոր սկզբնավորած գործի եռանդուն շարունակողը, «Սինանյան նվագախմբի» հաջորդ ղեկավարն ու դիրիժորը։ Որպես ջութակահար հանդես է եկել ոչ միայն Թուրքիայում, այլև Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում։ Եղել է Տիգրան Չուխաճյանի աշակերտն ու նրա ստեղծագործական սկզբունքների շարունակողը։ Նրա մոտ որոշիչը ազգային և արևելյան մեղեդիակառուցումը եվրոպական դասական ներդաշնակության օրենքներին համակցելն էր։ Նրա ստեղծագործության համար էական նշանակություն է ունեցել ծանոթությունը Կոմիտասի հեւո, որին նվիրել է իր «Ազգային երգեր»-ը և «Մեսրոպյան քայլերգը»։ Գրել է նաև «Մեծ ֆանտազիա ջութակի համար», «Մխիթար քայլերգ», «Միրաքյան քայլերգ», «Արիք հայկազունք» և այլ բազմաթիվ պիեսներ ջութակի, դաշնամուրի, մանդոլինի համար։ 1926թ. ընտրվել է Կ.Պոլսի երաժշտական խորհրդի պատվավոր անդամ։ Եղել է նաև «Հայկական արվեստի տան» հիմնադիրներից։ Դասավանդել է Կ.Պոլսի տարբեր վարժարաններում, հեղինակել է մանկավարժական-մեթոդական հոդվածներ։ Մահացել է Ստամբուլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար