Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԻՆՅԱՆ

Ճարտարապետ

3 հուլիս, 1910 - 4 նոյեմբեր, 1982

Ծնվել է Հայաստանի Վարդաբլուր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Եղել է արձակագիր Անահիտ Սահինյանի եղբայրը: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում։ Նրա նախագծերով կառուցվել են Երևանի սանիտարաբակտերիալոգիական ինստիտուտի շենքը (1938թ.), կրկեսի դահլիճը (Ա.Ասատրյանի հետ, 1939-40թթ, շենքը վերակառուցվել է 1950-ական թթ), Հայաստանի Աղավնատուն գյուղի ակումբի շենքը (1946թ.)։ 1946թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, որտեղ 1958թ-ից եղել է ճարտարապետական բաժնի վարիչը։ Ուսումնասիրությունները նվիրված են Հայաստանի անտիկ և վաղ միջնադարի ճարտարապետությանը։ Մասնակցել է Գառնիի ամրոցի պեղումներին, ղեկավարել է Էջմիածնի մայր տաճարի, Երերույքի և Քասաղի բազիլիկների, Զովունիի պեղումները, կազմել Գառնիի տաճարի վերակազմության նախագիծը (1967-68թթ), ղեկավարել վերականգնման աշխատանքները (1969-75թթ, ՀՀ պետական մրցանակ՝ 1975թ.)։ 1944թ. Ապարանի շրջկենտրոնի Քասաղի բազիլիկայի պեղումները սկսելու օրվանից մինչև իր կյանքի վերջը նվիրվել է հայ հին ճարտարապետության ուսումնասիրության գործին։ Մշակել է Հայաստանի վաղ քրիստոնեական բազիլիկները և Հայաստանի նախաքրիստոնեական ճարտարապետությունը։ Էջմիածնում պեղումներ կատարելիս պարզել է Մայր տաճարի բազիլիկային բնույթը (նախ՝ միանավ, ապա՝ եռանավ), որի զարգացման առանձնահատկությունն է կազմել բազիլիկայի վերականգնում-վերափոխումը խաչաձև կենտոնագմբեթ շենքի 480թ., Վահան Մամիկոնյանի օրոք կատարվող եկեղեցու վերանորոգման ժամանակ։ Հռիփսիմեի տաճարի հիմքերի ուսումնասիրության ժամանակ գտել է վանքի մերձակայքում կամ գուցե և նրա տեղում երբեմնի կանգնած անտիկ կառույցի, ըստ երևույթին տաճարի մշակված մանրամասներ։1949թ. եղել է Գառնիում՝ որպես արշավախմբի ճարտարապետ։ Նրա ուսումնասիրությունների առարկան են դարձել Գառնիի ամրոցի պարիսպը, հեթանոսական տաճարը, Արշակունիների պալատական համալիրն անտիկ բաղնիքով։ Հեղինակել է ՀՀ ԳԱ գիտական հանդեսներում տպագրված մի շարք հոդվածների, ինչպես նաև «Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը», «Հայաստանի անտիկ ու վաղ միջնադարյան ճամանակաշրջանի ճարտարապետություն» գլուխները «Հայ ճարտարապետության ակնարկներում», «Գառնի-Գեղարդ», «Գառնի ամրոցի անտիկ շրջանի ճարտարապետական կառույցները», «Էջմիածին» և այլ աշխատություններ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1984թ. (հետմահու)՝ ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար