ՆԱՐԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1990թ. սեպտեմբերի 22-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 10 տարեկան հասակից եղել է Գյումրիի «Դեղձանիկ» համույթի մենակատար: 2001-03թթ «Էջմիածին» երգի մրցույթում ստացել է «Գրան Պրի»: 2002թ. ճանաչվել է Գյումրիի լավագույն պատանի կատարող: 2001-03թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: Մենահամերգներ և համերգներ է ունեցել Հայաստանի և արտերկրի տարբեր քաղաքներում: 2006թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին և «Ոսկե քնար» մրցույթին, որտեղ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: 2010թ. ավարտել է Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալ բաժինը: 2011-16թթ սովորել է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 2012-13թթ ջազային ու էստրադային վոկալ է դասավանդել Գյումրիի Շ.Ազնավուրի անվան երաժշտական արվեստի պետական դպրոցում: 2014թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագծին և դարձել հաղթող: 2015թ-ից դասավանդում է Երևանի Էրեբունի համայնքի մշակույթի տան և Գ.Բուդաղյանի անվան արվեստի պետական դպրոցներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար