Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՎԵՏԻՍ ՍԱՆՃՅԱՆ

Բանասեր, հայագետ

24 փետրվար, 1921 - 22 հուլիս, 1995

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է (1929-39թթ) Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց նախակրթարանում և Բիշոպ Կոպատ անգլիական վարժարանում։ 1949թ. ավարտել է Բեյրութի ամերիկյան, 1956թ.՝ Միչիգանի համալսարանների անգլերենի և անգլիական գրականության ֆակուլտետերը։ Եղել է ԱՄՆ-ում հայագիտության հիմնադիրներից։ 1957թ-ից հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդել Հարվարդի համալսարանում, 1965թ-ից՝ Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանում, որտեղ 1969-ից եղել է հայագիտության ամբիոնի վարիչը։ Դասավանդել է գրաբար, հայ գրականություն, հայ մշակույթի պատմություն։ Համալսարանի գրադարանին կից ստեղծել է հայ գրականության ֆոնդ, որտեղ հավաքել է բազմաթիվ արխիվային նյութեր, միջնադարյան հայերեն ձեռագրեր։ Լույս են տեսել նրա «Ալեքսանդրեթի սանջակի խնդիրը և ֆրանս-թուրքասիրիական հարաբերությունները» (1956թ.), «Գրաբարի քերականության ձեռնարկ» (1968թ.), «Պատմական Սիրիայի հայկական գաղութները օսմանյան տիրապետության տակ» (1965թ.) գործերը։ «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, 1301-1480թթ» (1969թ.) գրքում քննել է հայերեն հիշատակարանային գրականության առանձնահատկությունները, տվել պատմական արժեք ներկայացնող հատընտիր հատվածներ անգլերեն թարգմանությամբ և պատմաբանասիրական ծանոթագրությամբ։ 1976թ. հրատարակվել է նրա «Ցուցակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնադարյան հայերեն ձեռագրերի» աշխատությունը՝ 180 ձեռագրերի և պատառիկների նկարագրությամբ։ Լույս են տեսել նաև նրա «Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի Տիմոյի և Մրգատայի մասին տաղաչափյալ սիրավեպ» (Ա.Թիցեի գործակցությամբ) աշխատությունը (1981թ.), «Վահան Թեքեյանի նամականի»-ն (1982թ.)։ Եղել է արևելագիտական և հայագիտական ընկերությունների անդամ, քանիցս ընտրվել է «Հայագիտական ուսմանց ընկերության» (1974թ.) նախագահ: 1982-91թթ եղել է «Journal of the Society for Armenian Studies» պարբերականի հիմնադիր-խմբագիրը։ 1956թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1965թ-ից պրոֆեսոր)։ Եղել է նաև Ռամկավար ազատական կուսակցության անդամ։ Ակտիվ մասնակցություն է բերել Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության, հետագայում՝ ԱՄՆ-ում Հայկական բարեգործական ընդհանուր միության և Թեքեյան մշակութային միության ազգային-հասարակական գործունեությանը։ Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար