ՕԳՈՍՏԻՆՈՍ ՍԵՔՈՒԼՅԱՆ

Բնագրագետ, լրագրող

19 սեպտեմբեր, 1921 - 20 հուլիս, 2014

Ծնվել է Տրանսիլվանիայի Ջորջովի գյուղաքաղաքում (այժմ՝ Ռումինիայում): Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1931թ. մեկնել է Վիեննա, 1939թ. ավարտել տեղի գիմնազիան, 1946թ.՝ համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության ֆակուլտետը։ 1938թ-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, 1944թ-ից՝ վարդապետ։ 1944թ-ից զբաղվել է մանկավարժությամբ, եղել Վիեննայի մատենադարանի և թանգարանի վարիչը։ 1945-47թթ հետևել է համալսարանի ասորերենի, արամեերենի, եբրայերենի և արաբերենի դասընթացներին։ 1957թ. տեղափոխվել է Բեյրութ, որտեղ 1959-68թթ եղել է Մխիթարյան վարժարանի տնօրենը։ 1968թ. վերադարձել է Վիեննա, ընտրվել տեղի Մխիթարյան միաբանության վարչության անդամ։ 1972-78թթ դարձյալ եղել է Բեյրութի Մխիթարյան վարժարանի տնօրենը: 1980թ-ից եղել է «Հանդես ամսօրյա»-ի խմբագիրը, 1978-92թթ՝ Վիեննայի միաբանության Ընդհանուր աթոռակալ, 1992-2009թթ՝ Լոս Անջելեսի Մխիթարյան վարժարանի տնօրենը։ Սփյուռքի տարբեր պարբերականներում տպագրել է հայագիտական ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ։ «Ազգային մատենադարան» մատենաշարով լույս է ընծայել բնագրագիտական կարևոր հետազոտություններ։ Լուրջ արժեք է ներկայացնում Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի ձեռագրերի նրա կազմած ցուցակը։ Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար