Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան, արևելագետ

6 ապրիլ, 1926 - 25 օգոստոս, 1998

Ծնվել է Երևանում: Եղել է գրականագետ Խորեն Սարգսյանի որդին։ 1950թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանի պատմության ֆակուլտետը։ Այդ տարիներին տիրապետել է հունարեն, լատիներեն, աքքադերեն, գերմաներեն, անգլերեն լեզուներին։ 1954թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1956-62թթ եղել է ավագ գիտաշխատող և ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղարը, 1962-66թթ՝ տնօրենի գիտական գծով տեղակալը, 1966-71թթ՝ Հին աշխարհի պատմության բաժնի վարիչը, 1971թ-ից՝ ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը, 1988-90թթ՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահը, 1994թ-ից՝ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը։ Դասախոսել է Երևանի բուհերում (պատմական առարկաներ, հին հունարեն, աքքադերեն)։ Գիտական ուսումնասիրությունները հայագիտության բնագավառում վերաբերում են՝ հելլենիստական դարաշրջանի Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությանը, հոգևոր մշակույթին, նախամեսրոպյան շրջանի պատմագրության մտքին և Մովսես Խորենացու «Հայոց պատմությանը», խորհրդային պատմագրությանը, ասուրագիտության (սեպագրագիտության) բնագավառում՝ ուշ, հելլենիստական շրջանի բաբելոնյան սեպագիր վավերագրերի հրատարակմանը, քաղաքների սոցիալ-տնտեսական, վարչաքաղաքական և մշակութային նկարագրին, հունական և բաբելոնական քաղաքակրթությունների փոխազդեցությանը։ Մասնակցել է Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակության ստեղծմանը։ 1980թ. լույս է տեսել նրա «Տիգրանակերտ» աշխատությունը։ Ավելի քան 30 տարի հետազոտել է ասորաբաբելական սեպագիր արձանագրությունները։ Հրատարակել է Պետական Էրմիտաժի սելևկյան ժամանակաշրջանի սեպագրերը, Բեռլինի առաջավորասիական թանգարանի ֆոնդերում պահվող, հելլենիստական ժամանակաշրջանին վերաբերող սեպագիր արձանագրությունների բնագրերը։ Գերմանիայի մասնագետների հետ տպագրության է պատրաստել «Հելլենիստական դարաշրջանի Միջագետքի սոցիալ-տնտեսական պատմության սեպագիր վավերագրերի դիվան» աշխատությունը։ 1984թ. ընտրվել է ԽՍՀՄ արևելագետների միության ՀՀ մասնաճյուղի նախագահ։ 1967թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1981թ-ից՝ պրոֆեսոր): 1974թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից-անդամ։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար