Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր

Ծնվել է 1934թ. օգոստոսի 9-ին, Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական, 1963թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետները։ Հայաստանի թատրոններում, Թբիլիսիում, Մոսկվայում և այլուր բեմադրվել են նրա «Մահ կամ ամուսնություն» (1968թ.), «Քեֆ անողի քեֆը չի պակսի» (1969թ.), «Տունը ճանապարհի եզրին» (1970թ.), «Կարոտ» (1971թ.), «Մի հավատացեք խելագարին» (1972թ.), «Սիրո ջրապտույտի մեջ» (1973թ.), «Խելագարը» (1973թ.), «Գլխապտույտ» (1974թ.), «Հավերժական սիրո գաղտնիքը» (1975թ.), «Հորովելը» (1977թ.), «Գլադիատորը» (1979թ.), «Մեղվի փեթակը» (1982թ.), «Կարմիր կիրակիի զինվորը» (1990թ.), «Ավելորդ մարդը» (1998թ.), «Դաս կանանց» (2003թ.) և այլ դրամաներ։ «Գլխապտույտ» (կամ «Տեսարաններ Բերոյանների ընտանիքի կյանքից») պիեսը, որ աչքի է ընկնում հարցադրումների սրությամբ, բեմադրվել է նաև Մոսկվայի Փոքր թատրոնում (1978թ.)։ 1992թ-ից Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դրամատուրգիայի բաժնի վարիչն է: Լույս է ընծայել «Ծիծաղի զոհերը» (1975թ.), «Յոթն ընդդեմ աքաղաղի» (1984թ.), «Գիժ ուլիկը» (1990թ.), «Գողը» (2003թ.) պատմվածքների ժողովածուները: Ստեղծագործությունների հիմքում պատմական անցյալն է և ժամանակակից կյանքը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար