
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՊԸԼԸ ՊՈՒՂԻ

1 ապրիլ, 1731 - 1 դեկտեմբեր, 1810
բառացի՝ խենթ Պողոս
Ծնվել է Արցախի Ավետարանոց գյուղում: Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մ.Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել նրա 189 զվարճախոսություն ու առակ և 1883թ. տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը-Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ (Ս.Իսրայելյան, Մ.Գրիգորյան-Սպանդարյան)։ Տպագրվել են նաև նրա նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։ Նրա անունով բազմաթիվ նյութեր են պահպանվում ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և այլուր։ Մահացել է Արցախի Շոշ գյուղում: