Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Արա Նախշքարյան

Գրող, լրագրող, գեղանկարիչ

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՇԱՀԱՆ ՋՐՊԵՏՅԱՆ

Լեզվաբան

16 դեկտեմբեր, 1772 - 5 դեկտեմբեր, 1834

Շահան-Հակոբ Ջրպետ

Ծնվել է Եդեսիայում (Ուրֆա): Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1787թ-ից ճանապարհորդել է Կիլիկիայում, Ասորիքում, այցելել Երուսաղեմ։ 1789թ. եղել է Հռոմում, ապա՝ Ֆլորենցիայում, Լիվոռնոյում, ապրել է Ջենովայում։ 1798թ. անձնական ծանոթություն է հաստատել Նապոլեոն Բոնապարտի հետ, նրա հրավերով բնակություն է հաստատել Ֆրանսիայում և աշխատանքի նշանակվել Փարիզի արքունական մատենադարանում։ Նույն տարում Փարիզի Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում հիմնադրել է հայոց լեզվի ամբիոն, 1799-1801թթ դասավանդել հայոց լեզու, 1811-26թթ վերջնականապես սկզբնավորել հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդումը նույն դպրոցում, որտեղ հայագիտության մեջ առաջին քայլերն են կատարել ապագա նշանավոր հայագետներ Լըվայյան Ֆլորիվալը, Անտուան Ժան Սեն-Մարտենը և ուրիշներ։ 1826թ. հրավիրվել է Թիֆլիս, մի քանի տարի դասավանդել Ներսիսյան դպրոցում, ապա իր հիմնադրած մասնավոր դպրոցում։ Եղել է «Բարձրագույն կարգադրություն Ռուսաստանում գտնվող հայոց լուսավորչական եկեղեցու կառավարության մասին «Կանոնադրության» ստեղծողներից։ 1812թ. Փարիզում ֆրանսերեն ու հայերեն տեքստերով, ծանոթագրություններով և առաջաբանով լույս է ընծայել Մատթեոս Ուռհայեցու «Պատմութիւն»-ից երկու հատված, 1824-ին՝ հունարեն, գրաբար և ֆրանսերեն տեքստերով «Քերականութիւն Դիոնէսիոսի Թրակացւոյ...» («Мёmoire de la Sociё ё de linguistique de Paris», առանձին գրքով՝ 1830թ.) աշխատությունը՝ տեքստաբանական ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով, 1829թ.՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը։ Արևելյան կենդանի լեզուների դպրոցում հայոց լեզու ուսուցանելու համար գրել և հրատարակել է «Քերականութիւն Արամեան լեզուի» (1823թ., ֆրանսերեն վերնագիրը՝ «Հայոց լեզվի քերականություն») դասագիրքը։ Ըստ նրա գրաբարը եղել է մեկուսացած լեզու, զերծ է մնացել այլ լեզուների ազդեցությունից, խառնուրդից։ Նկարագրել է հայոց լեզվի զարգացման ընթացքը, նրա պատմության վաղ շրջանի համար տարբերակել վեց հիմնական բարբառ (արարատցի, կորդուացի, աղուանցի, գուգարացի, փոքրհայեցի, պարսկահայեցի), իսկ ավելի ուշ շրջանի համար (14-րդ դար)՝ 30 բարբառ, որոնք անվանել է գավառականք կամ ռամկականք։ Բուն քերականությունը բաժանել է բառագիտության (ձևաբանությունը՝ խոսքի մասերով), շարահյուսության, լեզվաբանության (ուղղագրական, կետադրական, ստուգաբանական, բարբառագիտական, տաղաչափական և այլ հարցեր) բաժինների։ Չնայած նրա լեզվաբանական հայացքները մեծ մասամբ սխալ են, ստուգաբանությունները հիմնված են պատահական նմանությունների վրա և գիտական առանձին արժեք չեն ներկայացնում, այնուամենայնիվ նա որոշակի դրական դեր է կատարել Եվրոպայում հայոց լեզուն ուսումնասիրելու և հայագիտությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես առանձին գիտական առարկա դասավանդելու գործում։ Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար