ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՅԶԱՏ

Գեղանկարիչ

26 մարտ, 1809 - 24 ապրիլ, 1874

Ումեդ Բեհզադ

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է նկարիչ Մ.Քյուրքչյանի մոտ։ Մեծ հակում է ունեցել դեպի դեկորատիվ արվեստը (ձևավորել է Չրաղանի, Դոլմա-Բախչեի դահլիճները)։ Ստեղծել է դիմանկարներ («Աննա մայրապետը», «Զարուհի-Մաքրուհի», 1868թ.), բնանկարներ («Նիագարայի ջրվեժը», «Տեսարան Կ.Պոլսից»), թեմատիկ պատկերներ («Վիեննայի գրավումը թուրքերի կողմից»)։ Նրա արվեստում առանձնակի տեղ են գրավում կրոնական թեմաներով նկարները, որոնց զգալի մասը պահպանվել է Կ.Պոլսի հայկական եկեղեցիներում՝ «Հիսուսը» (1836թ., Սբ. Գրիգոր Լուսավորիչ), «Խորհրդավոր ընթրիք» (1853թ.), «Խաչից իջեցնելը» (1869թ.), «Գեթսեմանի այգում» (1872թ., բոլորը՝ Սբ. Խաչ) և այլն։ Հետևել է իտալական ակադեմիական արվեստին, տուրք տվել նաև տեղի գեղագիտական սկզբունքներին։ Նկարչի ստեղծագործությունը նպաստել է ոչ միայն Կ.Պոլսի հայկական նկարչական արվեստի զարգացմանը, այլև թուրքական հաստոցային գեղանկարչության ձևավորմանը։ Մահացել է Կոստանդնուպոլսում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար