ԱԼԵՔՍԱՆ ՊԵԶՃՅԱՆ

Մանկավարժ, բնագետ

19 ապրիլ, 1837 - 9 փետրվար, 1913

Ծնվել է Այնթապում: Ավարտել է ծննդավայրի միսիոներական դպրոցը, 1856թ.՝ Կ.Պոլսի Պեպեքի վարժարանը։ 14 տարի դասախոսել է Այնթապի ու Մարաշի բարձրագույն վարժարաններում։ 1870թ. ընդունվել է ԱՄՆ-ի Յեյլի համալսարանին կից Ժոզեֆ Շեֆֆիլդի գիտական քոլեջ («Yale Sheffield Scientific School»), որն ավարտելուց հետո, 1872թ. Այնթապում հիմնել է դպրոց, պատրաստել դիմորդներ նորաբաց Կեդրոնական Թուրքիո քոլեջում: 1876-1913թթ պաշտոնավարել է այնտեղ և եղել նրա հիմնադիր պրոֆեսորը։ Առանձնապես մեծ է նրա դերը բնագիտական գիտելիքներ պրոպագանդելու գործում։ Հեղինակել է «Տարերք բնագիտության» (1901թ.) դասագիրքը (ֆիզիկայի դասընթաց)։ Հոդվածներ է հրատարակել հայատառ թուրքերենով։ Մահացել է Այնթապում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար