ԳՐԻԳՈՐ-ՄԻՀՐԴԱՏ ՊԸՅԸԳԼՅԱՆ

Բանասեր, արևելագետ, իրավաբան

15 դեկտեմբեր, 1840 - 13 դեկտեմբեր, 1912

Գրիգորի Պուիկլիու

Ծնվել է Ռումինիայի Յասի քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Հայկազյան վարժարանում։ 1847թ. ավարտել է Փարիզի Մուրադյան վարժարանը, ապա՝ Յասիի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ 1869թ-ից եղել է Յասիի դատարանի դատախազ, 1874թ-ից՝ վերաքննիչ ատյանի ընդհանուր դատախազ, 1894թ-ից՝ Ռումինիայի բարձրագույն վճռաբեկ ատյանի անդամ, ապա՝ խորհրդական, 1888թ-ից՝ Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր։ 1899թ. ընտրվել է Սենատի անդամ։ Մասնակցել է «Ժունիմեա» գրական-մշակութային և քաղաքական ընկերության ստեղծմանը, ուսումնասիրել հայ-ռումինական կապերը։ Հայտնաբերել և նյութապես աջակցել է հայկական որոշ ձեռագրերի տպագրությանը՝ «Մինաս Թոխաթեցու ողբը Վլախաց երկրի հայերին» (1895թ., ռումիներեն, նրա առաջաբանով), «Կամենից տարեգիրք», Հ.Տաշյանի կազմած ձեռագրացուցակը և այլն։ Նամակագրական կապեր է ունեցել Ղևոնդ Ալիշանի, Քերովբե Պատկանյանի, Արշակ Չոպանյանի և ուրիշ հայագետների հետ։ Նրան է նվիրված ռումինական ակադեմիայի հրատարակած «Գրիգորի Մ. Պուիկլիու, 1840-1912» գիրքը (1914թ.)։ Պարգևատրվել է ռումինական և ռուսական բարձրագույն շքանշաններով։ Մահացել է Բուխարեստում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար