Շարա Տալյան

Օպերային երգիչ

Վահան Գրիգորյան

Բանաստեղծ, արձակագիր

Վիկտոր Բալայան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ժենյա Ավետիսյան

Դերասանուհի, ասմունքող

Արթուր Շահնազարյան

Երգահան, երաժշտագետ

Լեյլա Սարիբեկյան

Երգչուհի, երգահան

Լևոն Պուչինյան

Շեփորահար

Գնել Սարգսյան

Դերասան, գրող

Կարինա Դանելյան

Հաղորդավար

Մամիկոն Սիմոնյան

Հաղորդավար

Անի Նաջարյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հովիկ Սարդարյան

Կոմպոզիտոր

 

 

 

 

ՆԱԻՐԻ

Ռոք խումբ

Արտաշ Դարբինյան` վոկալ
Խորեն Միքայելյան` սոլո կիթառ
Ռոման Պետրոսյան` բաս կիթառ
Վահե Նուրիջանյան` ստեղնաշար
Վլադիմիր Հովհաննիսյան` հարվածային

Կազմավորվել է 2007թ. հոկտեմբերին, Արտաշ Դարբինյանի, Խորեն Միքայելյանի և Արտավազդ Բաղդասարյանի նախաձեռնությամբ: Ստեղծագործում և նվագում է հիմնականում ռոք երաժշտության «հևի մետալ» ոճում: «Նաիրի» անունը կապված է Հայաստանի հին դարերից եկած պատմական անվանման հետ, որը թարգմանվում է «Ջանն է հավատ»: Խումբը տարիների ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Խմբի կազմից են եղել երգիչներ Ռոման Մնացականյանը, Այդին Դավուդին, բաս-կիթառահարներ Արտավազդ Բաղդասարյանը, Դավիթ Խուրշուդյանը, թմբկահարներ Կորյուն Բոբիկյանը, Լևոն Ավետիսյանը, Վլադիմիր Աղաջանյանը: 2008թ-ից խումբը ակտիվ համերգային գործունեություն է ծավալում ակումբներում և փառատոներում: 2010թ. թողարկել է առաջին՝ «Cross Stone» ձայնասկավառակը, որը պարունակում է 6 հեղինակային ստեղծագործություն, որոնցից «Շուշիկի»-ն Կոմիտասի համանուն ստեղծագործության մշակումն է՝ հևի մետալ ոճում: Ալբոմն ընդհանուր առմամբ աչքի է ընկնում հասուն, ավանդական հևի մետալ հնչողությամբ` ծանր ռիֆերով և մելոդիկ ինստրումենտալ սոլոներով, որոնք համադրվում են հայկական ժողովրդական երաժշտության էլեմենտների հետ: 2010թ. խմբին են միացել Ռոման Պետրոսյանը և Վլադիմիր Աղաջանյանը, 2011թ.` երգիչ Սարգիս Հովակիմյանը, ով նախկինում ելույթ է ունեցել կիթառահար Խորեն Միքայեյանի հետ` «Scream of silence» խմբում: 2013թ. խմբում կրկին կատարվել են փոփոխություններ և ավելացել են նոր անդամներ: 2014թ. խումբը թողարկել է «Մեր Նուռը Մեր տունն է» սինգլը, որը ընդգրկում է 2 երգ` «Մեր Նուռը Մեր տունն է» և «Ջանն է հավատ»: Նույն թվականին նկարահանել է «Ջանն է հավատ» երգի տեսահոլովակը և համերգով հանդես եկել «Էմփիրեյ» ռոք խմբի հետ և թողարկել «Genocide» երգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) զոհերի հիշատակին: 2014թ. Մոսկվայում մասնակցել է «Ծովից Ծով» համահայկական, Թբիլիսիում՝ «Plus One» երաժշտական փառատոներին, իսկ 2015թ.՝ Թբիլիսիի «Ջեմ» ռոք փառատոնին: 2016թ. նկարահանել է «Մի քիչ սիրիր ինձ» երգի տեսահոլովակը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար