Նշան Միրզա

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Փափազյան

Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար

Գեղանկարիչ, քանդակագործ

Վահրամ Մավյան

Բանաստեղծ, արձակագիր

Լիլի Կարապետյան

Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան

Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՋԱՆՇՅԱՆ

Հրապարակախոս

29 մայիս, 1851 - 30 հուլիս, 1900

Գրիգոր Ջանշիև

Ծնվել է Թիֆլիսում։ Գրել է ռուսերեն։ 1864թ. տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Լազարյան ճեմարանի գիմնազիան, 1874թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հոդվածներով ու ակնարկներով հանդես է եկել ռուսական մամուլում, մարտնչել դեմոկրատական, բարոյական հաստատուն իրավական նորմերի կենսագործման համար։ Ճանաչվել է «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» (1892թ.) պատմահրապարակախոսական աշխատությամբ։ Ճանապարհորդական արձակում ի հայտ են եկել նրա գրական նուրբ ճաշակն ու բազմագիտակությունը («Եվրոպայում», 1888թ., «Բնության ընտրյալների և խորթ զավակների մեջ», 1890թ., «Կովկասի գոհարը», 1886թ.)։ Լինելով «Ռուսկիե վեդոմոստի» թերթի հրատարակիչ-խմբագիրներից, ակտիվորեն մասնակցելով ռուսական գրական-հասարակական կյանքին՝ նպաստել է հայ ժողովրդի պատմությունը և մշակույթը ռուս հասարակությանը ներկայացնելու գործին, ուշադրություն հրավիրել արևմտահայերի ծանր կացության վրա։ «Դիև» ծածկանունով լույս է ընծայել «Հայկական հարցը Թուրքիայում» (1893թ.) գրքույկը, գտնելով, որ Հայկական հարցը պետք է վճռել «իրավունքի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»։ 1895-96թթ հայկական կոտորածների կապակցությամբ նախաձեռնել, կազմել և հրատարակել է «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» (հ.1-2, 1897-98թթ) ստվարածավալ ժողովածուն (պարունակում է գրական-գեղարվեստական, գիտական, փաստագրական, հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին վերաբերող նյութեր), որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ հայերին օգնելու համար (այդ գումարով Արևմտյան Հայաստանում բացվել է 12 մանկատուն-ապաստարան)։ Ժողովածուում հանդես են եկել ռուս ականավոր գրողներ (Լ.Տոլստոյ, Ա.Չեխով, Վ.Կորոլենկո), բանաստեղծ-թարգմանիչներ, մշակույթի, գիտության գործիչներ (Կ.Տիմիրյազև, Մ.Կովալևսկի, Ա.Վեսելովսկի, Ա.Կոնի)։ Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար