Մարիամ Թումանյան

Մշակութային գործիչ

Տիրան Աճեմյան

Ծաղրանկարիչ, դերասան

Եղիվարդ

Բանաստեղծ, արձակագիր, եկեղեցական գործիչ

Վահրամ Պետրոսյան

Դաշնակահար, երգահան

Արմեն Չիբուխչյան

Հաղորդավար

Լէօնորա

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՄԱՌԻ ՊԵՅԼԵՐՅԱՆ

Լրագրող, մանկավարժ

31 մարտ, 1877 - 24 ապրիլ, 1915

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Կրթվել և ապա դասավանդել է Կ.Պոլսի Էսայան վարժարանում։ Եղել է Կ.Պոլսի 1895թ. սեպտեմբերի 18-ի «Բաբը Ալիի» խաղաղ ցույցի կազմակերպիչներից, որի պատճառով հետապնդվել է և անցել ընդհատակ։ 1896թ., ձերբակալությունից խուսափելով, ապաստանել է Եգիպտոսում։ Պաշտոնավարելով Ալեքսանդրիայի հայկական վարժարանում՝ 1902-03թթ հիմնել ու խմբագրել է «Արտեմիս» ընտանեկան, գրական հանդեսը։ 1908թ., Օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո, վերադարձել է Թուրքիա, դասավանդել Իզմիրի Կեդրոնական, ապա՝ Եվդոկիայի հայկական վարժարաններում։ Նրա հրապարակախոսական, մանկավարժական երկերում, գրական ստեղծագործություններում արծարծված են հայրենիքի ազատության, հայ կնոջ իրավահավասարության, մտավոր և ֆիզիկական դաստիարակության հարցեր։ Դարձել է Հայոց ցեղասպանության զոհ, սպանվել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար