Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ՊԼՊՈՒԼ ԶԱՐԵՀ

Բանաստեղծ

14 փետրվար, 1891 - 7 փետրվար, 1961

Զարեհ Պարոնյան

Ծնվել է Թուրքիայի Ադաբազար քաղաքում: 1912թ. ավարտել է տեղի Կեդրոնական երկրորդական վարժարանը: Երկար տարիներ դասավանդել է տարբեր վայրերում, եղել որբանոցի, նախակրթարանի տնօրեն, Բուխարեստի «Հայ մշակույթի տան» վարչության քարտուղարը։ 1908թ-ից բանաստեղծություններով հանդես է եկել Կ.Պոլսի «Գարուն» շաբաթաթերթում, «Երկիր», «Կոհակ» և այլ հանդեսներում, իսկ այնուհետև՝ ռումինահայ և սփյուռքահայ զանազան պարբերականներում։ Տպագրվել են նրա «Ընդվզում» (1912թ., արձակ տաղերգություն), «Ճակատագրի փուշին վրա» (1927թ.), «Բաժակ մը երգ» (1941թ.) բանաստեղծությունների գրքերը, «Մեր ժամուն սուրբերը» (1946թ., Բուխարեստի «Հայ մշակույթի տան» Անահիտ Սահակյան գրական մրցանակ) նովելը, «Ծաղկեփունջ» (1956թ.) ժողովածուն։ Նրա քնարական գործերի հիմնական թեման մարդասիրությունն է, հայրենասիրությունը։ Մահացել է Բուխարեստում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար