Աբել Մխիթարյան

Հայագետ, պատմաբան, եկեղեցական գործիչ

Հակոբ Կարենյան

Բանասեր, թատերագիր, թարգմանիչ

Րաֆֆի

Արձակագիր

Թամո Դավթյան

Պատմաբան

Կարապետ Գաբիկյան

Բառարանագիր, ազգագրագետ

Լևոն Շահումյան

Լրագրող, պատմաբան

Հարություն Հակոբյան

Կրկեսի արտիստ, աճպարար

Վլադիլեն Բալյան

Կոմպոզիտոր

Յուրի Խաչատրյան

Գրականագետ, գրաքննադատ, արվեստաբան

Կարեն Ղազարյան

Պրոդյուսեր, հաղորդավար

 

 

 

 

ԱՐԱ ՊԱՐԹԵՎՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

6 դեկտեմբեր, 1902 - 23 հուլիս, 1986

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Մասնագիտական առաջին դասերն առել է Էդգար Մանասից: 1923թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է Ազգային կոնսերվատորիյում՝ Հենրի Դալիերի դասարանում: 1933թ. ավարտել է «Schola Cantorum»-ը, որտեղ հետևել է Վինսենտ դ.Ինդիի դասընթացներին: 1929թ. հրատարակվել է նրա «Նոր երգեր» շարքը, որին հաջորդել են Ա.Իսահակյանի, Վ.Տերյանի, Պ.Դուրյանի, Մ.Մեծարենցի, Վ.Ալազանի, Սարմենի խոսքերով գրված բազմաթիվ մեներգեր ու խմբերգեր։ 1932թ. ընդունվել է Ֆրանսիայի հեղինակ-կատարողների ասոցիացիա և հանդես եկել առաջին մեծ համերգով, որտեղ հնչել են Բախի, Շուբերտի, Մոցարտի, Բեթհովենի ստեղծագործությունները: 1934թ. Փարիզում հիմնել է «Սիփան-Կոմիտաս» հայկական երգչախումբը և հանդես եկել համերգային ծրագրերով («Հայ երգի օր»): 1942թ. հիմնել է «Փարիզի հայկական երգչախումբ»-ը, որի շրջանակներում ևս կազմակերպել ա բազմաթիվ հայկական համերգներ: Հեղինակել է «Տատրագոմի հարսը» (ըստ Կ.Զարյանի) օպերան, «Ռապսոդիա», «Գեղջկական համերգ», «Կովկասյան սիմֆոնիա» սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունները, «Անտառի մեջ, նոյեմբերին» պոեմը, «Պատարագ» օրատորիան՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (գրված հայկական պատարագի կանոնական տեքստով, 1979թ. գրի է առնված ձայնապնակի վրա, Փարիզ), բազմաթիվ կամերային երկեր։ Իբրև նվագախմբային դիրիժոր հանդես է եկել 1932թ-ից Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Կ.Պոլսում՝ հայտագրում ունենալով եվրոպական կոմպոզիտորների, ինչպես և Ալեքսանդր Սպենդիարյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Հարո Ստեփանյանի և այլոց ու սեփական ստեղծագործությունները։ 1963թ. և 1979թ. հեղինակային համերգներով հանդես է եկել Հայաստանում։ Եղել է նաև Փարիզի հայկական եկեղեցու երգեհոնահարը: Մահացել է Փարիզում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար