
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

17 հոկտեմբեր, 1954 - 2 հուլիս, 2018
Ծնվել է Երևանում: Եղել է քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինը: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 28 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցը և «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիան: 1988-93թթ սովորել է Մոսկվայի թատերական արվեստի ռուսական ակադեմիայում: 1973-78թթ եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքյին անսամբլի մենակատար: 1977-87թթ եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհի: Կատարել է Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլ կոմպոզիտորների երգերից: 1976թ. Ռիգայում դարձել է Համամիութենական մրցույթի, 1977թ. Սոչիում՝ Երգի միջազգային փառատոնի դափնեկիր: 1987-92թթ երգել է «Հայեր» համույթում, որի հիմնադիրն է եղել: 1992-99թթ եղել է «Հայեր» մշակութային կենտրոն բարեգործական հիմնադրամի նախագահը: 1995-99թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1997թ. հիմնադրել է «Դո-Ռե-Մի» հանրապետական և միջազգային մանկապատանեկան երգի մրցույթը: 1999-2007թթ եղել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնի նախագահը և «Հայեր» համույթի գեղարվեստական ղեկավարը: 1993թ-ից համույթը Ռուսաստանում, Լիբանանում, Սիրիայում, Բելոռուսում, Կիպրոսում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Էստոնիայում, Գերմանիայում, Լատվիայում և Հայաստանում համերգներով մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոների, որոնց ժամանակ արժանացել է բազմաթիվ առաջատար մրցանակների: 2003թ-ից հանդիսացել է Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենը: 2007թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսերը` «Տարեմուտի երեկո» (2008թ.), «Երկու աստղ» (2009թ.) և այլն: 2008-09թթ եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հայաստանի Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում: Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում: 2010թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: