ԳՐԻԳՈՐ ՊԵՏԻԿՅԱՆ

Գեղանկարիչ

7 հուլիս, 1908 - 24 նոյեմբեր, 1981

Ծնվել է Անկարայում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ դատավոր հորը իր աչքի առաջ սպանել են, որից հետո մանկությունն անցկացրել է Կ.Պոլիսում, Կահիրեի և Բեյրութի մանկատներում: Նկարել սկսել է դեռ վաղ հասակից: 1928թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է Գեղարվեստի դպրոցում և Ժյուլիան ակադեմիայում։ Մտերմացել է բանաստեղծ, հեղափոխական գործիչ Միսաք Մանուշյանի հետ: Նրա ուշագրավ գործերից են՝ «Մառանում», «Վելիզյանցի աղջիկը», «Կապրիի ձկնորսները», «Երիտասարդ նեապոլցին», «Գնչուներ», «Ֆրանսուազ», «Ռոզարիա» «Նավահանգիստ Մալագայում» և այլն։ Նկարիչը բանաստեղծորեն ու վավերականորեն վերապատկերել է կյանքի փոքրիկ կտորներ։ Նրա դիմանկարները աչքի են ընկնում ճշմարտացիությամբ և հոգեբանական խորությամբ։ Նկարազարդել է «Սուրբ Ֆրանցիսկո Ասիգացու կյանքը» գիրքը։ 1937թ. Փարիզում մասնակցել է ցուցահանդեսի, որի ժամանակ արժանացել է առաջին մրցանակի: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Լոզանում (1945թ.), Կահիրեում (1949թ.), Փարիզում (1950թ., 1952թ., 1958թ.), Նյու Յորքում (1955թ., 1956թ.) և այլուր։ 1956թ. Նյու Յորքի Ազատ արվեստների ազգային սրահում բացված ցուցահանդեսի (1400 մասնակից) երեք հավասարազոր մրցանակներից մեկը շնորհվել է նրան։ Նկարչի ստեղծագործություններից գտնվում է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար