
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ծնվել է 1981թ. նոյեմբերի 13-ին, Երևանում: Հայտնի է նաև «Մգեր Արմենիա» անունով: 1986թ. սովորել է Երևանի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1990թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է երաժշտական կրթությունը: Մոսկվայում մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների և արժանացել դափնեկրի կոչումների և դարձել հաղթող: 2001թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան էստրադային և ջազային արվեստի երաժշտական ուսումնարանը: Եղել է Վլադիմիր Խաչատուրովի աշակերտը: 2001-05թթ խաղացել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ՈւՀԱ թիմում` բարձրագույն լիգայում: 2001թ-ից մասնակցել է ռուսական հեռուստաընկերության ծոու-ծրագրերին: 2004թ. Մոսկվայում խաղացել է «Քուին» երաժշտական մյուզիքլում, որից հետո երգել է աշխարհահռչակ «Քուին» ռոք խմբի հետ նույն բեմում` «MTV» մրցանակաբաշխության ժամանակ: 2007թ. նկարահանել է առաջին «Հայաստան» տեսահոլովակը և տեղափոխվել Երևան: Հայաստանում նույնպես մասնակցել է բազմաթիվ մրցույթների և համերգների, արժանացել բազմաթիվ մրցանակների: 2008թ. մասնակցել է Յուրմալայի «Նոր ալիք» միջազգային մրցույթին և արժանացել «Հանդիսատեսի համակրանք», «Ադամանդե ալիք» մրցանակներին: 2008թ. նրա «Հայաստան» տեսահոլովակը արժանացել է Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին: 2013թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: Թողարկել է «Հայաստան» (2012թ.) ձայնասկավառակը, երկու տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: