ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1981թ. նոյեմբերի 13-ին, Երևանում: Հայտնի է նաև «Մգեր Արմենիա» անունով: 1986թ. սովորել է Երևանի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1990թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է երաժշտական կրթությունը: Մոսկվայում մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների և արժանացել դափնեկրի կոչումների և դարձել հաղթող: 2001թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան էստրադային և ջազային արվեստի երաժշտական ուսումնարանը: Եղել է Վլադիմիր Խաչատուրովի աշակերտը: 2001-05թթ խաղացել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ՈւՀԱ թիմում` բարձրագույն լիգայում: 2001թ-ից մասնակցել է ռուսական հեռուստաընկերության ծոու-ծրագրերին: 2004թ. Մոսկվայում խաղացել է «Քուին» երաժշտական մյուզիքլում, որից հետո երգել է աշխարհահռչակ «Քուին» ռոք խմբի հետ նույն բեմում` «MTV» մրցանակաբաշխության ժամանակ: 2007թ. նկարահանել է առաջին «Հայաստան» տեսահոլովակը և տեղափոխվել Երևան: Հայաստանում նույնպես մասնակցել է բազմաթիվ մրցույթների և համերգների, արժանացել բազմաթիվ մրցանակների: 2008թ. մասնակցել է Յուրմալայի «Նոր ալիք» միջազգային մրցույթին և արժանացել «Հանդիսատեսի համակրանք», «Ադամանդե ալիք» մրցանակներին: 2008թ. նրա «Հայաստան» տեսահոլովակը արժանացել է Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին: 2013թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: Թողարկել է «Հայաստան» (2012թ.) ձայնասկավառակը, երկու տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար