
Գևորգ Միրաղյան
Դերասան

Աղավնի Փափազյան
Դերասանուհի

Սիլվա Կապուտիկյան
Բանաստեղծ

Մանյա Ղազարյան
Արվեստաբան

Ռոպեր Հատտեճյան
Արձակագիր, հրապարակախոս

Վազգեն Գաբրիելյան
Գրականագետ

Արբի Ավանեսյան
Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սամվել Մուրադյան
Գրականագետ

Իրինա Ալլեգրովա
Երգչուհի

Սամվել Բաղդասարյան
Խեցեգործ, գեղանկարիչ

Ռուբեն Բաբայան
Բեմադրիչ

Մարտին Ուլիխանյան
Կոմպոզիտոր, կլառնետահար

Արսեն Գրիգորյան
Դերասան, հաղորդավար, երգիչ
ՀՐԱՆՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

14 հունվար, 1927 - 16 մարտ, 2001
Ծնվել է Արցախի Հաթերք գյուղում: Նակնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: 1946թ. ավարտել է Ստեփանակերտի ուսուցչական (երկամյա) ինստիտուտը, 1951թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1954թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1955-56թթ որպես խմբագիր աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում։ 1957-63թթ եղել է ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող։ 1963-93թթ Երևանի պետական համալսարանում դասախոսել է ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության ներածություն և համեմատական քերականություն։ 1993թ-ից եղել է նույն ամբիոնի վարիչը։ 1973թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1978թ-ից՝ պրոֆեսոր): Գիտական գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում հեղինակել է հայերենագիտույթանն ու ընդհանուր լեզվաբանությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ և մենագրական աշխատություններ։ Մասնակցել է «Լեզվաբանական բառարան»-ի (1975թ.) ստեղծման աշխատանքներին։ Լույս են տեսել նրա «Գոյականի առումները հայերենում» (1960թ.), «Գոյականի թվի կարգը հայերենում» (1972թ.), «Ակնարկներ հայերենի պատմական ձևաբանության» (1976թ.), «Հայերենագիտական բառարան» (1987թ.) աշխատությունները, որոնցում հայերենի երևույթները ուսումնասիրված են պատմականորեն, հայերենի բոլոր փուլերում և բարբառներում։ Մահացել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում: