Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

Ղևոնդ Ալիշան

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

Գրիգոր Չուբարյան

Իրավաբան, հրապարակախոս

Միքայել Արուտչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Մարիամ Մոճոռյան

Դերասանուհի

Լևոն Զորյան

Ճարտարապետ, գրող

Ադամ Բարրո

Օպերային երգիչ

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

 

 

 

 

ՅՈՒՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատմաբան, արևելագետ

20 հուլիս, 1930 - 10 դեկտեմբեր, 2011

Ծնվել է Դոնի Ռոստովում: 1952թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1956թ-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում, որտեղ 1963թ-ից եղել է տնօրենը, 1996թ-ից՝ Արևելյան ձեռագրերի և փաստաթղթերի ֆոնդի ղեկավարը։ Զբաղվել է Թուրքիայի նոր շրջանի հասարակական-քաղաքական մտքի, մասնավորապես 18-20-րդ դարերի սկզբին Օսմանյան կասրությունում բարեփոխումների շարժման պատմության, 19-րդ դարի 60-70-ական թվականների «նոր օսմանների» շարժման և երիտթուրքերի գաղափարախոսության խնդիրների ուսումնասիրմամբ։ 1970թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1984թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատություն: Եղել է Տոկիոյի արևելյան պատմության ինստիտուտի պատվավոր տնօրենը, Տոկիոյի «Սոկա» համալսարանի պատվավոր դոկտոր, Սանկտ Պետերբուրգի նահանգապետին կից գիտատեխնիկական խորհրդի անդամ: Արժանացել է «Ժողովուրդների բարեկամության», «Պատվո նշան» և այլ պետական մեդալների, 2001թ.՝ Ռուսաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Սանկտ Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար