
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՄՈՎՍԵՍ ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ

7-րդ դար
Ծնվել է Հայաստանի Ուտիք նահանգի Կաղանկատույք գյուղում։ Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն Աղուանից աշխարհի» խորագրով 3 մասից (գիրք) բաղկացած աշխատությունը, որի առաջին երկու մասերն են պատկանում նրա գրչին։ Դրանք պարունակում են «աշխարհի ստեղծումից» մինչև 7-րդ դարի 1-ին կեսի դեպքերը։ 3-րդ գիրքը (արաբական տիրապետության ժամանակաշրջանից մինչև 10-րդ դար) գրել է մատենագիր Մովսես Դասխուրանցին (10-րդ դար)։ Աշխատության նյութը հիմնականում Հայոց Արցախ և Ուտիք նահանգների (հայկական Աղվանքի) պատմությունն է, որի համար էլ նրան հաճախ անվանում են Աղվանից երկրի պատմիչ։ Լայնորեն, հաճախ՝ բառացիորեն, օգտվել է 4-6-րդ դարերի հայ գրականությունից, ստեղծելով միմյանց չկապվող, երբեմն էլ՝ ժամանակավրեպ նյութերի մի ժողովածու։ Տվել է Առանշահիկ ու Միհրանյան տոհմերի պատմությունը, նկարագրել խազարներին ու նրանց արշավանքները, արաբական տիրապետությունը Հայոց, Վրաց և Աղվանից աշխարհներում ու դրանցից հյուսիս ընկած երկրներում։ Նրա աշխատությունը առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1860թ., Մոսկվայում։ 1861թ. աշխատությունը հրատարակվել է ռուսերեն՝ Քերովբե Պատկանյանի թարգմանությամբ։ Այն թարգմանվել է նաև ֆրանսերեն, անգլերեն, վրացերեն, թուրքերեն, մի շարք հատվածներ՝ նաև գերմաներեն, հունգարերեն, ունեցել հայերեն մի բանի հրատարակություն, այդ թվում աշխարհաբար (1969թ.)։