Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՄԻՇՈ

Ռեպ երգիչ

Միքայել Աբրահամյան

Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 164 միջնակարգ դպրոցը: 2002-09թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Դպրոցական և ուսանողական տարիներին զբաղվել է բասկետբոլով: 1999թ-ից սկսել է հետաքրքրվել ռեպ երաժշտությամբ: 2000թ. մանկության ընկերների հետ համատեղ ստողծել է «Selected from…» ռեպ խումբը, որի կատարումները հնչում էին  հայերն և ռուսերեն լեզուներով: 2001թ-ից շարունակել է երաժշտական գործունեությունը «Հայ Տղեք» դուետով` ռեպեր ՀՏ Հայկոյի հետ: Այդ շրջանում նրանք համարվել են Հայաստանում «ռեպ» ոճի հիմնադիրները: Թողարկել են «Հայ տղեք» (2004թ.), «Մի կաթիլ մեղր» (2006թ.) ձայնասկավառակները, նկարահանել են 10 տեսահոլովակ, բազմաթիվ համերգներով հանդես են եկել Հայաստանում և արտերկրում: 2007թ. դուետը բաժանվել է, բայց ընթացքում նրա կողմից արդեն ձևավորվել էր «Հայ Թիմ» ռեպ խումբը, որի հետ շարունակել է համագործակցել և ներկայացել է որպես անհատ կատարող: Երաժշտական դուետներով հանդես է եկել Նարեկ Բավեյանի, Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանի և այլ արտիստների հետ: Թողարկել է «Եկա տեսա, ...ի» (2007թ.), «Քաղաքը խոսում ա, լսեք...» (2009թ.), «Ինկվամ» (2009թ., Գարիկ Պապոյանի հետ), «Զրո» (2010թ.), «Իմ լեզուն» (2011թ.), «Ես դիմում եմ հայերին» (2012թ.), «Բծախնդիր» (2015թ.) ձայնասկավառակները: Նրա հանրահայտ երգերից են՝ «Քո համար», «Ներելը չի ստացվում», «Քուչից ստէ», «Կատաֆալկ», «Ես դիմում եմ հայերին» և այլն: Նկարահանել է ավելի քան 15 տեսահոլովակ: Նկարահանվել է «Պահանջվում է միլիոնատեր» (2010թ.), «Poker.am» (2012թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.) ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար