Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

23 հունվար, 1614 - 4 փետրվար, 1674

Ոսկան վարդապետ, Ղլիճենց

Ծնվել է Նոր Ջուղայում: Եղել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս։ Ծնողները եղել են երևանցի, Նոր Ջուղայում հաստատվել շահ Աբասի բռնագաղթի ժամանակ։ Սովորել է տեղի ծխատեր քահանայի մոտ, ապա՝ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում (Խաչատուր Կեսարացու դպրոցում)։ 1629թ. եկել է Էջմիածին, որոշ ուսումնառությունից հետո վերադարձել։ 1634թ. Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի հրավերով կրկին եկել է Էջմիածին, մտերմացել դոմինիկյան վանական, գիտնական Պաուլո Պիրոմալլիի հետ, նրա մոտ առել լատիներենի, փիլիսոփայության, երկրաչափության, աստղաբաշխության դասեր, նրան սովորեցրել հայերեն, թարգմանել լատիներենից։ Նշանակվել է վանահայր Ուշիի Սբ. Սարգիս վանքում։ Ամստերդամում գտնվող վաճառական եղբորից՝ Ավետիս Ղլիճենցից հրավեր է ստացել ստանձնելու այդ քաղաքում 1660թ. Մատթեոս Ծարեցու հիմնած հայկական տպարան-հրատարակչության տնօրինությունը։ 1662թ. սեպտեմբերի 27-ին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարականով մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու։ 1664թ. աշնանը ստանձնել է Ամստերդամի Սբ. Էջմիածնի և Սբ. Սարգսի անվան տպարանի տնօրինությունը և 1666թ. մարտի 11-ին իր աշակերտների՝ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսել և 1668թ. ավարտել է Աստվածաշնչի տպագրությունը։ Ամստերդամում հրատարակել է 14 այլ գիրք, այդ թվում՝ «Հանդերձ Աստուծով։ Գիրք այբուբենից՝ յաղագս նորեկ տղայոց և մանկանց...» (1666թ.), իր հեղինակած «Քերականութեան գիրք...»-ը (գրաբարի քերականություն), Նոր կտակարան (1668թ.), Մովսես Խորենացու «Գիրք աշխարհացույց»-ը, Վարդան Այգեկցու առակների ժողովածուն («Գիրք աշխարհաց և առասպելաբանութեան, որ է Աղուէսագիրք», 1668թ.), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց»-ը, «Տօնացոյց»-ը (1669թ.), Շարակնոց (1665թ., 1669թ.)։ 1669թ. տպարանը փոխադրել է Լիվոռնո, ապա՝ Մարսել (1672թ.), հրատարակել ևս 8 անուն գիրք, այդ թվում առաջին ագամ Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անավարտ)։ Գոյության 26 տարվա ընթացքում (գործել է մինչև 1686թ.) երեք քաղաքներում 40 անուն հայերեն գրքեր հրատարակած տպարանը նրա պատվին կոչվել է Ոսկանյան։ Եղել է հայ հին տպագրության ամենախոշոր դեմքը Հակոբ Մեղապարտից հետո։ Հիմնել է շարունակաբար գործող հայկական գրահրատարակչություն, պատրաստել հայ տպագրիչ-հրատարակիչներ։ Ոսկանյան հրատարակությունները այնքան բարձրորակ են եղել, որ բազմիցս նույնությամբ արտատպել են հետագա տպագրիչները։ Մահացել է Մարսելում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար