
Գաբրիել Սունդուկյան
Դրամատուրգ

Միքայել Միանսարյանց
Մատենագիր, լրագրող

Սերովբե Պենկլյան
Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Արարատյան
Արձակագիր, դրամատուրգ

Խաչատուր Տեր-Մինասյան
Գեղանկարիչ

Մեսրոպ Մաքսուդյան
Բանասեր, թարգմանիչ

Լին Դուրյան
Օպերային երգչուհի

Մանուկ Մնացականյան
Արձակագիր

Վան Արյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Վարդանյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Արեգ Էլիբեկյան
Գեղանկարիչ

Կարեն Մոլիտվին
Հաղորդավար

Ադամ Սևանի
Դերասան, պարող

Արմեն Պուչինյան
Դաշնակահար
ԿԱՐԱՊԵՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՑ

14 մարտ, 1814 - 7 նոյեմբեր, 1865
Ծնվել է Իրանի Համադան քաղաքում: Եղել է ազգային-պահպանողական։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, եղել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վերատեսուչ։ 1849թ. անցել է Կ.Պոլիս, զբաղվել ազգասիրական քարոզներով։ 1855թ. հաստատվել է Փարիզում, հիմնել տպարան, «Շար հայ պատմագրաց» մատենաշարով հրատարակել Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), Մովսես Կաղանկատվացու, Ստեփանոս Օրբելյանի, Սմբատ Սպարապետի, Թովմա Մեծոփեցու և ուրիշ պատմիչների երկերը։ Ֆրանսերեն է թարգմանել Ղևոնդի «Պատմությունը» (1856թ.)։ 1862թ. մեկնել է Անգլիա և ստանձնել Մանչեստրի հայության հոգևոր առաջնորդի պաշտոնը։ 1863-64թթ Մանչեստրում հրատարակել է տեղի հայ առևտրականների շահերն արտահայտող «Երկրագունդ» լրագիրը։ Հեղինակել է «Դաշանց թղթոյ քննութիւն ու հերքումն» (1862թ.), «Ուսումն քրիստոսական հաւատոց...» (1869թ.), «Ծրագիր պատմություն Հայաստան աշխարհին և տեսություն հին Հայաստանի և նրա այժմյան վիճակին վրա» (ֆրանսերեն, 1863թ.՝ հայերեն) և այլ աշխատություններ։ Մահացել է Կոստանդնուպոլսում: