Կոմիտաս

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, բանահավաք, վարդապետ

Վրթանես Ախիկյան

Գեղանկարիչ

Լևոն Մելիքսեթ-Բեկ

Պատմաբան, բանասեր, մատենագետ, հնագետ

Հայկազ Երանոսյան

Թատերագետ, արվեստաբան

Արամ Իսաբեկյան

Գեղանկարիչ

Կարո Կիրակոսյան

Պարուսույց, պրոդյուսեր

Մոկո Խաչատրյան

Գեղանկարչուհի, աբստրակցիոնիստ

Արմեն Պետրոսյան

Դերասան, պրոդյուսեր

Արմեն Սարգսյան

Պրոդյուսեր, հաղորդավար

Հարություն Մինասյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՊԵՏՐՈՍ ՇԱՆՇՅԱՆ

Մանկավարժ

26 նոյեմբեր, 1819 - 2 ապրիլ, 1889

Ծնվել է Թիֆլիսում, ազնվականի ընտանիքում։ 1837թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1843թ.՝ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1843-49թթ ապրել է Եվրոպայում, դասախոսություններ լսել Սորբոնի համալսարանում։ 1849թ. և 1851-57թթ լինելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ՝ բարելավել է դպրոցի ուսումնադաստիարակչական գործը, մտցրել նոր առարկաներ՝ բնական գիտություններ, ընդհանուր պատմություն, ֆրանսերեն և այլն։ Ներսես Ե Աշտարակեցու մահից (1857թ.) հետո, հալածվել է հետադեմ կղերական, գործիչներից և հեռացել Ներսիսյան դպրոցից։ 1858-62թթ ապրելով Պետերբուրգում՝ հանդիպումներ է ունեցել «Սովրեմեննիկ»-ի խմբագիրներ Ի.Պանանի, Վ.Նեկրասովի և ռուս առաջադեմ այլ գրական գործիչների հետ։ 1863թ. եղել է Ղարաբաղի Եղիշյան դպրոցի տեսուչը։ Վերադառնալով Թիֆլիս՝ հիմնել է մասնավոր դպրոց։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Վեձիս գյուղի իր կալվածքում, որի բնակիչներին դեռևս 1850-ական թվականներին ազատագրել էր ճորտական կախումից։ Հեղինակել է ազգային-պահպանողական ոգով գրված «Երկու խոսք համքարների մասին» (1857թ., ռուսերեն), «Համառոտություն քրիստոնեական ուսման Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցվո», 1866թ., «Ուսումն պարտուց» (1870թ.) և այլ աշխատություններ և բազմաթիվ հոդվածներ։ Մահացել է Թիֆլիսում: