ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Երգիչ, դերասան

Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցը: 1996-2001թթ սովորել է Սպայի տան երգի ստուդիայում: 1996-2004թթ սովորել է «Ստիլ» պարային ակումբում: Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում: 2004-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2006թ. «Շանթ» հեռուստաընկերությամբ մասնակցել է «Հայսուպերսթար» երաժշտական նախագծին և միևնույն ժամանակ սկսել է զբաղվել երգչի անհատական գործունեությամբ: 2008-10թթ ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության սպայի տան երգի էստրադային համույթում: 2009թ. նկարահանել է առաջին տեսահոլովակը և մասնակցել է «Ոսկե քնար» երաժշտական նախագծին, որտեղ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: 2011-12թթ նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում: 2011թ. Երևանում ներկայացել է առաջին մենահամերգներով: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2014թ-ից նկարահանվել է «Ֆուլ Հաուս» հումորային հեռուստանախագծում: 2015թ. երգչուհի Արփինե Գաբրիելյանի հետ հանդես է եկել դուետով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար