ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Լրագրող, հրատարակիչ

29 սեպտեմբեր, 1858 - 14 սեպտեմբեր, 1926

Ծնվել է Շուշիում։ Կրթությունն ստացել է ծննդավայրում, լեզվագետ Գալուստ Փափազյանի դպրոցում։ 1879թ. Շուշիում հիմնել է հրատարակչական գրասենյակ։ 1881թ. տեղափոխվել է Թիֆլիս և այնտեղ շարունակել հրատարակչական գործունեությունը։ Հրատարակել է «Աղբյուր» (1883-1918թթ) մանկապատանեկան ամսագիրը, «Տարազ» (1890-1919թթ) շաբաթաթերթերը, վերջինիս հավելվածներներով՝ «9եղւսփնջիկք» (1907-12թթ), «Առողջապահիկ» (1911-12թթ), «Փարիզի մոդաներ» (1910-18թթ), «Լրաբեր» (1918թ.) և այլն, ռուսերեն «Անոնս» («Анонсъ», 1892թ.), «Կովկասի առավոտ» (1907-08թթ) օրաթերթերը, ինչպես նաև գրքեր, օրացույցներ, տարեցույցներ, ժողովածուներ։ «Տարազ»-ում ապագրել է (Ռադամես ստորագրությամբ) բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, առանձին գրքով՝ «Արոզա» (1913թ.) պիեսը։ Արել է թարգմանություններ (ռուսերենից, ֆրանսերենից)։ Հասարակական գործունեությամբ նպաստել է հայ, վրացի, ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ 1907թ. գրականագետների, արվեստագետների և խաղաղության միջազգային ընկերակցության Լիսաբոնում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացրել է 5-րդ դարի հայ պատմիչների հրատարակված գործերը, ընտրվել այդ կազմակերպության պատվավոր անդամ: 1915թ. Թիֆլիսում բացել է «Հրատապ սփոփանք մայր հայաստանցիներին» որբախնամ ապաստանը, «Վասպուրական դպրոց» մանկապարտեզը: 1919թ. մեկնել է Եվրոպա, որտեղ թղթակցել է «Ապագա» (Փարիզ) և այլ թերթերի, հրատարակել «Թիքա» գրական երկերի ժողովածուն (Լայպցիգ, 1922թ.): 1925թ. վերադարձել է հայրենիք, Ղարաբաղի վերաշինության նպատակով կազմակերպել Ղարաբաղի օգնության կոմիտե: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար