Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ

Երգիչ, երգահան

Ծնվել է 1946թ. հունիսի 24-ին, Ստամբուլում: Սովորել է տեղի Մխիթարյան վարժարանում, որը կիսատ է թողել երգի պատճառով: Հիմնականում ինքն է գրել իր երգերը: Հեղինակել է ավելի քան 30 մանկական երգեր: Ճանաչվել է Եվրոպայում լավագույն հայ փոփ-երգիչ: Նրա երգացանկում ընդգրկված են հայկական, իտալական և ֆրանսիական երգեր: Թողարկել է 24 ձայնասկավառակ` «Յորգանցը երեխաների համար» (1992թ.), «Հայաստան» (2006թ.), «Լավագույնը» (2007թ.) և այլն: Լավագույն հիթերից են` «Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երևան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ» և այլն: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, հայ երեխաների համար հանդես է եկել ավելի քան 100 համերգային ծրագրով: 1967թ. Փարիզում արժանացել է «Ոսկե բարձրախոս» մրցանակի: 2008թ. Մոսկվայի հայկական «Կարոտ» փառատոնի շրջանակներում արժանացել է ոսկե մեդալի: 1976թ. Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում բացել է «Cappadocia» ռեստորանը: 1980թ. Փարիզի կենտրոնում՝ Սուրբ Գևորգ փողոցում բացել է երկրորդ ռեստորանը, որտեղ հաճախ ելույթներ է ունեցել:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար