Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

Վերոնիկա Սարկիսովա

Դերասանուհի

 

 

 

 

ՀԱՄԱԶԱՍՊ ՈՍԿՅԱՆ

Պատմաբան, բանասեր

1 հուլիս, 1895 - 25 փետրվար, 1968

Անտոն Ոսկյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառի Խանդաձոր գյուղում: 1914թ-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, 1922թ-ից՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության դոկտոր։ Սովորել է Վիեննայի Հայոց վանքի դպրոցում։ 1928-31թթ եղել է Պլովդիվի (Բուլղարիա) Մխիթարյան վարժարանի ուսուցիչ, 1931-37թթ՝ տնօրենը, 1947-60թթ՝ Բեյրութի Մխիթարյան վարժարանի տնօրենը։ 1920-ական թվականներին աշխատակցել է «Հանդես ամսօրյա»-ին, 1938-46թթ և 1963-68թթ եղել նրա խմբագրապետը։ 1932թ. Պլովդիվում հիմնել է «Ուսումնարան» դպրոցական ամսագիրը։ Շուրջ կես դար զբաղվել է գիտական գործունեությամբ, հրատարակել բազմաթիվ հայագիտական երկեր։ Հատկապես արժեքավոր են Հայաստանի վանքերի պատմությանը վերաբերող աշխատությունները («Վասպուրական-Վանի վանքերը», մաս 1-3, 1940-47թթ, «Սեբաստիայի վանքերը», 1946թ., «Բարձր Հայքի վանքերը», 1951թ., «Տարոն-Տուրուբերանի վանքերը», 1953թ., «Արցախի վանքերը», 1953թ., «Կիլիկիայի վանքերը», 1957թ., «Գուգարքի վանքերը», 1960թ., «Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի և Տրապիզոնի նահանգներու վանքերը», 1962թ.)։ Ուսումնասիրել է հայ նախարարական տների պատմությունը, հայ միջնադարյան մատենագիրներ Հովհաննես Սարկավագի, Ներսես Լամբրոնացու, Հովհաննես Վանականի, Վարդան Արևելցու, Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցու կյանքն ու ստեղծագործությունը։ «Չորս հայ տաղասացներ և անոնց տաղերը» (1966թ.) աշխատությունում ներկայացրել է հայ միջնադարյան բանաստեղծներ Հովհաննես Կարնեցուն, Գրիգոր Օշականցուն, Մովսես Կարնեցուն, Մարտիրոս Ղրիմեցուն և նրանց ստեղծագործությունները։ Աշխատասիրել և հրատարակել է «Երգ երգոցի առաջին և երկրորդ թարգմանությունը» (1924թ.), «Սարդիկեի ժողովքի հայերեն կանոնները» (1945թ.), Ստեփանոս Ռոշքայի «Ժամանակագրութիւն կամ Տարեկանք եկեղեցականք» (1964թ.), Հովհաննես Ղրիմեցու «Պատմութիւն հռչակավոր վանից Հաղբատայ» (1965թ.) գործերը, թարգմանել Զ.Օբերտինսկու «Լեհահայերը և անոնց Անդրեաս արքեպիսկոպոսը Յագլովեցի մեջ» (1963թ.) աշխատությունը։ Հետազոտել, կազմել և հրատարակել է «Ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանին ի Վիեննա» (հ.2, 1963թ.) ձեռագրացուցակը, որը Հ.Տաշյանի համանուն գործի շարունակությունն է։ Սփյուռքի հայերի համար կազմել է հայերեն դպրոցական ձեռնարկներ («Դասագիրք Հայոց պատմության», հ.1-5, 1959-60թթ և այլն)։ Թողել է անտիպ գործեր («Արարատյան նահանգի վանքերը», «Սյունյաց աշխարհի վանքերը», «Հայ վանքեր ի սփյուռս» և այլն)։ Հետևել է Հայաստանի գիտական կյանքին, «Հանդես ամսօրյա»-ում հրատարակած բազմաթիվ գրախոսականներով անդրադարձել հայ պատմաբանների և բանասերների հայագիտական երկերին։ Մահացել է Վիեննայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար