Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՊԱԶ

Արձակագիր, բանասեր

8 օգոստոս, 1900 - 21 հուլիս, 1994

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Աբգարյան վարժարանում, միջնակարգը՝ Կ.Պոլսում։ 1925թ. ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1926թ. մեկնել է Ալեքսանդրիա, որտեղ աշխատել է որպես իրավաբան։ 1945թ. ստեղծել է Ալեքսանդրիայի հայ ազգային խորհուրդը, եղել է նրա նախագահը։ 1947-48թթ եղել է Ալեքսանդրիայի ներգաղթի կոմիտեի նախագահը, Կահիրեի և Ալեքսանդրիայի միացյալ կոմիտեի փոխնախագահը։ Հրատարակվել են նրա «Վարագույրին ետևը» (1946թ.) և «Օրերուն հետ» (1970թ.) վեպերը, «Մենք հայերս» (1959թ.), «Գրիգոր Զոհրապ» (1959թ.), «Եգիպտոսի հայերը» (1966թ., ֆրանսերեն) ուսումնասիրությունները, «Տողանցք» (1967թ.) երգիծական պատկերների ժողովածուն, «Մեր երկիրը» (1971թ., հայաստանյան տպավորություններ) գիրքը։ Մահացել է Ալեքսանդրիայում: