Գրիգոր Ահարոնյան

Քանդակագործ

Ավետիս Սանճյան

Բանասեր, հայագետ

Միշել Լեգրան

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

Արա Վահունի

Կինոռեժիսոր

Ջուլիետա Բաբայան

Դերասանուհի

Արմեն Քոլոզյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Աստղիկ Ոսկերչյան

Գոբելենագործ

Սվետլանա Սարգսյան

Գեղանկարչուհի

Զոհրաբ Հարոյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՅՈՆ ՇԱՀԻԿՅԱՆ

Բեմադրիչ

16 նոյեմբեր, 1897 - 11 մարտ, 1965

Ծնվել է Բուխարեստում: Եղել է գրող Ալեքսանդրու Շահիկյանի եղբայրը: 1913-16թթ սովորել է Բուխարեստի գեղարվեստի վարժարանում, 1919-22թթ՝ Դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում՝ Կ.Նոտարայի դասարանում։ Բեմական գործունեությունն սկսել է 1919թ., որպես դերասան, 1923թ-ից՝ ռեժիսոր։ Բուխարեստում իրականացրել է Սոֆոկլեսի «Էդիպ արքա» պիեսի բացօթյա բեմադրությունը։ Աշխատել է Ազգային, «Կոմեդիա», «Սըրինդարի», «Մշակույթի լիգա» և այլ դրամատիկական, օպերային և օպերետային թատրոններում, Ռումինիայի հեղափոխությունից (1944թ.) հետո նպաստել նոր կազմակերպված պետական թատրոնների առաջընթացին։ 1944-52թթ եղել է Բուխարեստի Ազգային, 1952թ-ից՝ Կ.Նոտարայի անվան թատրոնների գլխավոր ռեժիսորը։ Նրա բեմադրություններից են՝ Վ.Շեքսպիրի «Օթելլո», «Ռիչարդ Երրորդ», Շիլլերի «Ավազակներ», Բ.Շոուի «Պիգմալիոն», Ն.Գոգոլի «Ռևիզոր», Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ», Բ.Դելավրանչայի «Հաջի Տուդոսեն», Ն.Յորգայի «Խեղճ ծերունին և դոժը», Վ.Ալեքսանդրիի «Բլանդուզիայի աղբյուրը» և այլն։ Մտերիմ կապեր է ունեցել ռումինահայ արվեստագետների հետ, եղել է Հայաստանում։ 1952թ-ից եղել է Բուխարեստի Յ.Կարաջալեի անվան թատրոնի և կինոարվեստի ինստիտուտի պրոֆեսոր։ Նկարահանել է նաև ֆիլմեր։ Պարգևատրվել է Ռումինիայի շքանշաններով։ 1953թ. արժանացել է Ռումինիայի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Բուխարեստում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար