Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ՇԱՀԻԿՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

20 նոյեմբեր, 1901 - 31 մարտ, 1965

Ծնվել է Բուխարեստում: Եղել է բեմադրիչ Յոն Շահիկյանի եղբայրը։ Ուսանել է Բուխարեստի գեղարվեստի ակադեմիայում։ 1924թ-ից աշխատակցել է առաջադիմական մամուլին, պայքարել ֆաշիզմի դեմ, հետապնդվել իշխանությունների կողմից։ 1936թ. հրատարակել է «Ատլաս» շաբաթաթերթը, որտեղ հոդվածներ է տպագրել նաև Հայաստանի հաջողությունների մասին։ Ռումինիայի հեղափոխությունից (1944թ.) հետո վարել է պատասխանատու պաշտոններ, 12 տարի գլխավորել է «Ռևյու Ռումեն» («Revue Roumaine») ֆրանսիական հանդեսը։ Ռումինական գրականության լավագույն նմուշներից կազմել և աշխատասիրությամբ լույս է ընծայել «Աշխատանքի և ազատության պոեզիա» գիրքը։ Հրատարակվել են նրա «Հանքագործների գործադուլը» (1929թ.), «Գրիվիցա» (1933թ.) և այլ պոեմներ, «Դանուբյան պատմվածքներ» (1959թ.) գիրքը, «Կապույտ թռչուն» (1961թ.) բանսատեղծությունների ժողովածուն։ Քիչ չեն մանուկների ու պատանիների համար նրա գրած գրքերը՝ «Ռիչ Ռիչ» (1948թ.), «Մինչև տասը եկ հաշվենք» (1953թ., հայերեն՝ 1959թ.), «Ոսկյա սաղավարտը» (1962թ.), «Խտացած չարությունը» (1965թ.) և այլն։ Տպագրվել են նաև «Գեորգե», «Ջուրջույի եղբորորդին», «Ջայլամի փետուրներով գլխարկը», «Խորտակում» և այլ պիեսներ (բեմադրվել են Բուխարեստի թատրոններում), «Տյանշանից մինչև ժասպի լեռները» ճանապարհորդական նոթերի ժողովածուն: Գրողի շատ գործեր թարգմանվել են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, հունգարերեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Պարգևատրվել է Ռումինիայի պետական շքանշաններով։ Մահացել է Բուխարեստում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար