ԶԱՐԵՀ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Գեղանկարիչ

15 մարտ, 1907 - 11 մայիս, 1980

Ծնվել է Սամսուն քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ կորցնելով ընտանիքը՝ 1917թ. ապաստան է գտել ամերիկյան որբանոցում։ 1924թ. ընդունվել է Վենետիկի Մխիթարյան վարժարան, 1927թ.՝ Միլանի Գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է չորս տարի։ Աշխատել է հիմնականում գեղանկարչության բնագավառում։ 1933թ. Միլանում ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը։ Նույն տարում շահել է Ցյուրիխում կազմակերպված դիմանկարի մրցանակաբաշխության առաջին մեծ մրցանակը։ 1939թ-ից ապրել է Ֆրանսիայում։ Ցուցահանդեսներ է ունեցել Ժնևում, Փարիզում, Մարսելում, ԱՄՆ-ում, Բեյրութում, 1967թ., 1971թ. և 1982թ.՝ Երևանում։ Հայաստանում ստեղծել է հայրենի բնությունը և պատմական հուշարձանները պատկերող բնանկարների շարք։ Լավագույն գործերից են՝ «Ջարդը», «Մահ և կյանք», «Հայ մամիկը», Արշակ Չոպանյանի դիմանկարը, «Տաթև», «Արարատ և Արաքս» և այլն։ Հրատարակել է «Հայաստանի մեջ վրձինով և գրիչով» գիրքը (1970թ., Փարիզ)։ Նկարչի «Լքված ագարակ» (1966թ.), «Ամբերդ» (1967թ.), «Անտառ» (1971թ.), «Ոսկե աշուն» (1971թ.) և այլ գործեր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար