
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՎԱՆՈ ՄՈՒՐԱԴԵԼԻ

24 մարտ, 1908 - 14 օգոստոս, 1970
Հովհաննես Մուրադյան
Ծնվել է Վրաստանի Գորի քաղաքում: 1931թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի Սարգիս Բարխուդարյանի կոմպոզիցիայի և Միխայիլ Բագրինովսկու դիրիժորության դասարանները։ 1934-38թթ կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Նիկոլայ Մյասկովսկու ղեկավարությամբ։ 1931-34թթ աշխատել է Վրաստանի դրամատիկական թատրոններում, 1942-44թթ ղեկավարել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի կենտրոնական անսամբլը: 1939-48թթ եղել է ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, 1959-70թթ՝ Ռուսաստանի կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի նախագահը։ Եղել է սովետական երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներից։ Նրա լավագույն երկերը տոգորված են հայրենասիրությամբ, քաղաքացիականությամբ, նվիրված են արդիականության հրատապ խնդիրներին։ Հեղափոխական իրադարձություններին են նվիրված նրա «Մեծ բարեկամություն» (1947թ.), «Հոկտեմբեր» (1962թ.) օպերաները, ժամանակակից իրականությանը՝ «Մոսկվա-Փարիզ-Մոսկվա» օպերետը (1968թ.)։ Հեղինակել է երկու սիմֆոնիաներ (1938թ., 1945թ.)։ Մեծ մասսայականություն են վայելել նրա երգերը՝ «Հիմն Մոսկվային», «Ուսանողների միջազգային միության հիմն», «Երգ Լենինի մասին», «Բուխենվալդյան ահազանգ»։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ 1946թ. և 1951թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1968թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Ռուսաստանի Տոմսկ քաղաքում, թաղված է Մոսկվայում: