ՎԻԿՏՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Պատմաբան

18 սեպտեմբեր, 1913 - 2 փետրվար, 2003

Ծնվել է ԼՂ Հադրութի շրջանի Կեմրակուճ գյուղում: Ավարտել է Ադրբեջանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել գնդի կոմիսար, դիվիզիայի քաղբաժնի պետ։ 1968թ-ից եղել է մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ավագ գիտաշխատող։ Աշխատությունները վերաբերում են ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և ետպատերազմյան շրջանին։ Եղել է մի շարք խմբային աշխատությունների համահեղինակ, «Սովետական Հայաստանը հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-45թթ)» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն կազմող խմբի ղեկավար։ 1969թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Արժանացել է Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։ 1985թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար