ՎԼԱԴԻՄԻՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ

Պատմաբան

15 հունվար, 1914 - 18 դեկտեմբեր, 1994

Ծնվել է Հայաստանի Հաջիղարա (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ) գյուղում: 1946թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1950-78թթ աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում, որտեղ եղել է արխիվի տնօրենի տեղակալը, ապա՝ բաժնի վարիչ։ Գիտական աշխատությունները վերաբերում են ՍՄԿԿ, Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժումների և կոմունիստական կազմակերպությունների պատմության հարցերին։ 1969թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1971թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար