
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԱՆԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Ծնվել է 1938թ. մարտի 22-ին, Բուխարեստում: Գրել է ռումիներեն։ 1961թ. ավարտել է Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1954թ-ից տպագրվել է ռումինական մամուլում: Աշխատակցել է գրական հանդեսներին, այդ թվում՝ «Նոր կյանք» ռումինահայ շաբաթաթերթին, որտեղ, բանաստեղծություններից բացի, տպագրել է գրականության, արվեստի և պատմության հետ առնչվող հոդվածներ։ Հիշատակելի են նրա ռումինահայ գաղութի անցյալը լուսաբանող նյութերը («Հայերու մասին այլ վավերագրեր Վատիկանի գաղտնի դիվանաթուղթերուն մեջ», 1975թ., «Հայկական ազդեցությունը Մոլդովայի բրուտագործության մեջ», 1975թ., «Հայերը Մոլդովայի հին վավերագիրներուն մեջ», 1976թ., և այլն): Հրատարակվել են նրա «Ապակե երգիչը» (1973թ., դասվել է տարվա լավագույն գործերի շարքը), «Քնարական պատկերներ» (1975թ.), «Անցման կնիքը» (1978թ.), «Արևային կշիռ» (1980թ.), «Սև-սպիտակ» (1982թ.), «Միայնության շոու» (1983թ.), «Արևադարձային այլմոլորակայիններ» (1987թ.), «Ջրային կտուրներ» (1991թ.), «Հագուստ օծանելիքի բույրով» (1994թ.), «Դեմ առ դեմ» (1996թ.) և այլ ժողովածուներ։ 1990թ-ից աշխատել է «Արարատ» ամսագրի խմբագրությունում: Հրատարակել է նաև «Հայկական աշուղական երգեր» (1997թ.), «Հայերը պատմության և մշակույթի մեջ» (2003թ.), «Հայերը ռումինական գրականությունում» (2009թ.) աշխատությունները: