Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ՄԱՏԹԵՈՍ ՈՒՌՀԱՅԵՑԻ

Պատմաբան

11-րդ դար - 1144

Ծնվել և ապրել է Ուռհա (Եդեսիա) քաղաքում: Եղել է վանական: Ենթադրվում է, որ «Ժամանակագրություն»-ը գրել սկսել է 1113թ. և շարունակել մինչև կյանքի վերջին օրերը: Այն բաղկացած է 3 մասից: Առաջինը (ընդգրկում է 952-1051թթ իրադարձությունները) շարադրված է գրավոր աղբյուրների, հիմնականում՝ Հակոբ Սանահնեցու «Ժամանակագրության» հիման վրա: Երկրորդ մասի (1052-1101թթ իրադարձությունները) համար որպես աղբյուր օգաագործել է նաև ականատեսների պատմածները (մասամբ ինքն է ականատես): Այն ավարտել է 1128թ.: Երրորդ մասը (1102-1137թթ իրադարձությունները), որը շարադրել է տասնամյա ընդմիջումից հետո, ամենաարժեքավորն է, որովհետև նկարագրել է իր ժամանակը: «Ժամանակագրություն»-ում պատմվում է Բագրատունիների թագավորության, նրա կործանման, սելջուկյան թուրքերի արշավանքների և նվաճումների, հայերի արտագաղթի, երկնադրման և օտարերկրյա նվաճողների դեմ նրանց պայքարի մասին: Մանրամասն տեղեկություններ կան նաև հարևան ժողովուրդների և օտարերկրյա նվաճողների, նրանց (Վրաստան, Արաբական խալիֆայություն, Բյուզանդիա, սելջուկյան թուրքեր և թուրքական իշխանություններ, խաչակիրներ և խաչակրաց իշխանություններ) հետ հայերի փոխհարաբերությունների մասին: «Ժամանակագրություն»-ը իրադարձությունների սոսկ արձանագրում չէ. նա վերլուծել է, դատապարտել Բյուզանդիայի հայակործան քաղաքականությունը, զայրույթով գրել սելջուկյան թուրքերի և խաչակիրների գործած ավերածությունների մասին: Հայկական պետականության անկումը, արտաքին գործոններից բացի, բացատրել է նաև հայ իշխանազունների և կրոնական գործիչների անկարողությամբ, նրանց դատապարտել անօրինականության, ազգային ավանդույթներից շեղվելու, բարոյական անկման մեջ: Հեղինակի երկը կարևոր աղբյուր է նաև բյուզանդագիտության, արաբագիտության, թուրքագիտության, Արևելքի խաչակրաց իշխանությունների պատմությամբ զբաղվող մասնագետների համար: Նրա «Ժամանակագրություն»-ը շարունակել է Գրիգոր Երեցը, իր «Տարեգրքում» օգտագործել Սմբատ Սպարապետը: Առաջին անգամ, «Պատմութիւն» վերնագրով, հրատարակվել է 1869թ., Երուսաղեմում (լիակատարը՝ 1898թ.), Է.Դյուլորիեի ֆրանսերեն թարգմանությամբ՝ 1858թ., Փարիզում: Հրատարակվել է նաև թուրքերեն (1962թ.): Պատմաբանը հավանաբար զոհվել է Ուռհա քաղաքի վրա Հալեպի Զանգի ամիրայի զորքերի գրոհի ժամանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար