Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՂԵՎՈՆԴ ՄԵԾ

Պատմաբան

8-րդ դար

Ղևոնդ Երեց, Ղևոնդ պատմիչ

Սովորել է Դվինի հայրապետանոցում։ Եղել է Կ.Պոլսում և իր աշխատությունում շարադրել է Հայաստանի պատմությունը 640թ-ից առ 788թ.։ Գրքի վերջին մասը գրել է որպես ականատես։ Հայաստանում արաբական տիրապետության հաստատման, նվաճող արաբների դեմ հայերի պայքարի, և մասնավորապես՝ 703թ., 748թ., 762թ. և 774-775թթ արաբական լուծի դեմ հայերի բարձրացած ապստամբությունների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրն է։ Մեծ ուշադրություն է դարձրել նաև երկրի ներքին կյանքին, տվել է Մեծ Հայքում, Աղվանքում ու Վիրքում արաբների վարած հարկային քաղաքականության նկարագրությունը։ Կողմնակից է եղել հայ Բագրատունիների զգուշավոր քաղաքականությանը։ Գրքում զետեղված է նաև արաբական խալիֆ Օմար Բ և բյուզանդական կայսր Լևոն Գ դավանաբանական հարցերով նամակագրությունը, որի հունարեն բնագիրը մեզ չի հասել։ Պատմիչի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Իր աշխատությունը գրել է Շապուհ Բագրատունի իշխանի խնդրանքով (մահ. 818թ.), ուստի ենթադրվում է, որ նա ապրել և ստեղծագործել է 8-րդ դարի վերջերին։ Նրա «Պատմության» տեքստը երկար ժամանակ համարվել է կորսված և բացահայտվել է միայն 19-րդ դարի 40-ական թվականներին։ Նրա երկը առաջին անգամ հրատարակվել է ֆրանսերեն (1856թ.), ապա տպագրվել նաև հայերեն բնագրով (1857թ.) և ռուսերեն (1862թ.)։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար