Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԱՏԹԵՈՍ ԾԱՐԵՑԻ

Տպագրիչ

23 հուլիս, 1590 - 17 փետրվար, 1661

Ծնվել է Արցախի Ծար գավառում: Եղել է Ամստերդամի հայկական տպագրության հիմնադիրը, սարկավագ, Փիլիպոս Աղբակերի կաթողիկոսի նոտարը (Էջմիածին): Հակոբ Ջուղայեցին ընտրվելով կաթողիկոս (1655թ.)՝ Զմյուռնիայում գտնվող Ծարեցուն հանձնարարել է մեկնել Իտալիա՝ տպարան հիմնելու և հայերեն գրքեր տպագրելու համար: Իտալիայում իշխող կաթոլիկական գրաքննության պատճառով հաջողության չհասնելով՝ նա մեկնել է Հոլանդիա, և 1658թ. Էլզեվիրների նշանավոր տպագրատան գրաձուլիչ, գերմանացի վարպետ Բրիստոֆել ֆոն Դիկին (հոլանդերեն՝ Վան Դեյկ) պատվիրել է հայերեն տպատառեր՝ ըստ Մովսես Տաթևացի կաթողիկոսից ստացած տառանմուշների: Ստանալով նորաձույլ տպատառերի մի մասը՝ 1660թ. իր սարքավորած տպարանում, որպես փորձ, սկսել է տպագրել Ներսես Շնորհալու «Յիսուս որդի»-ն: Նյութական դժվարությունների պատճառով տպարանը ընկել է փակվելու վտանգի տակ, բայց օգնության է հասել Ամստերդամում գտնվող նորջուղայեցի վաճառական Ավետիս Ղլիճենցը (Ոսկան Երևանցու եղբայրը), պայմանով, որ տպարանը կոչվի Սբ. էջմիածնի և Սբ. Սարգսի անվամբ: «Յիսուս որդու» տպագրությունը չավարտած՝ Ծարեցին վախճանվել է: Գրքի տպագրությունը շարունակել է Ա.Ղլիճենցը և ավարտել 1661թ. մայիսին՝ վերջում դնելով Ծարեցու և իր հիշատակարանները: Ասավածաշնչի տպագրությունը (1666-68թթ) իրագործում է Ամստերդամի հայկական տպարանի տնօրեն դարձած Ոսկան Երևանցին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար