ՀՏ ՀԱՅԿՈ

Ռեպ երգիչ

Հայկ Մարգարյան

Ծնվել է 1985թ. հունիսի 28-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և շեփորի բաժինները: Ավարտել է նաև Հայաստանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը: 2001թ-ից սկսել է երաժշտական գործունեությունը «Հայ Տղեք» դուետով` ռեպեր Միշոյի հետ: Այդ շրջանում նրանք համարվել են Հայաստանում «ռեպ» ոճի հիմնադիրները: Թողարկել են «Հայ տղեք» (2004թ.), «Մի կաթիլ մեղր» (2006թ.) ձայնասկավառակները, նկարահանել են 10 տեսահոլովակ, բազմաթիվ համերգներով հանդես են եկել Հայաստանում և արտերկրում: 2007թ. դուետը բաժանվել է և Հայկոն սկսել է անհատական երաժշտական գործունեությունը: 2008թ. թողարկել է առաջին «Անցած էտապ» ձայնասկավառակը, որը Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին: Աշխատել է բազմաթիվ հայ երգիչների հետ, մասնակցել է բազմապիսի հեռուստահաղորդումների, նկարահանել է 8 տեսահոլովակ` «Քո ցավը տանեմ», «Քոչարի», «Անցած էտապ» և այլն: Երաժշտական գործունեությունից բացի, զբաղվել դերասանությամբ: 2008թ. խաղացել է «Տաքսի, էլի լավա» ֆիլմում, 2009թ.` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Որբերը-2» հեռուստասերիալում: 2009-10թթ հյուրախաղերով եղել է արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում: 2010թ. հանդես է եկել 5 մենահամերգով Մոսկվայում, Սանտկ Պետերբուրգում, Կիևում, Կրիվոյ-Ռոգում և Դնեպրապետրովսկում: Նույն թվականին կայացել է երգչի առաջին մենահամերգը Երևանի «Դինամո» մարզադահլիճում: Թողարկել է «Անցած էտապ» (2008թ.), «Քուանշ» (2009թ.), «ՀՏ Հայկո - The Best» (2010թ.), «Թափառական երաժիշտ» (2012թ.) ձայնասկավառակները: Հիմնադրել և ղեկավարում է «ՀՏ Փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնը: 2015թ. նկարահանվել է «Հյուսիս-Հարավ» գեղարվեստական ֆիլմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար