Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՄԱՏԹԵՈՍ ՄԱՂԱՔՅԱՆ

Բանասեր

16 սեպտեմբեր, 1767 - 27 փետրվար, 1847

Մատթեոս Մաղաք-Թեոփիլյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: Կազմել է օրացույցներ, որոնցում տրված են նաև պատմական և աստղագիտական տեղեկություններ: Լրացրել է («Մ» տառից սկսած) Մ.Ջախջախյանի «Բառգիրք ի բարբառ հայ և իտալական» (1837թ.) բառարանը: Ֆրանսերենից քաղվածաբար թարգմանել է «Կենսագրութիւն երեւելի արանց...» աշխատությունը (հ.1-2, 1839թ.), ուր գրել է նաև պետական-քաղաքական և մշակութային նշանավոր հայ գործիչներին նվիրված հոդվածներ: Այս աշխատությունը հայերեն հանրագիտական (կենսագրական) բնույթի գրականություն ստեղծելու փորձերից է և, չնայած արտահայտում է երևույթների նկատմամբ նրա կղերա-ֆեոդալական վերաբերմունքը, ունի պատմաճանաչողական նշանակություն: Մահացել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար