Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՅԱՆ ԿԼԵՄԵՆՍ ՄԻՆԱՍՈՎԻՉ

Գեղանկարիչ, արվեստաբան

24 նոյեմբեր, 1797 - 3 դեկտեմբեր, 1854

Ծնվել է Վարշավայում: Եղել է բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան Յուզեֆ Դիոնիս Մինասովիչի և լեհական բանակի սպա Տոմաշ Մինասովիչի եղբայրը: 1819-28թթ սովորել է Վարշավայի համալսարանի նկարչական բաժնում: 1829-35թթ ուսումը շարունակել է Փարիզում, Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում։ Փարիզում հիմնել է սեփական նկարչատուն ու կատարել դիմանկարների պատվերներ: 1835թ. վերադարձել է Վարշավա, որտեղ կրկին հիմնել է նկարչատուն ու զբաղվել նկարչությամբ, արվեստաբանությամբ, մանկավարժությամբ, ստեղծել մատենանիշեր։ Հիմնականում եղել է դիմանկարիչ։ Նրա գործերը ներկայացվել են Վարշավայի բազմաթիվ ցուցահանդեսներում: Աշխատանքները պահպանվում են Վրոցլավի Օսոլինսկիների գրադարանում և Վարշավայի ազգային թանգարանում։ Հեղինակել է բազմաթիվ արվեստագիտական հոդվածներ և բանաստեղծություններ։ Մահացել է Վարշավայում: