Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1950թ. հուլիսի 1-ին, Երևանում: Հայտնի է նաև «Ձախ Հարութ» անունով՝ ձախլիկ լինեու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր: Սովորել է Երևանի թիվ 43 միջնակարգ դպրոցում: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1968-70թթ ծառայել է Սովետական բանակում՝ Ուկրաինայի Կանատոպ քաղաքում: Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն: 1975թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնկվելուց հետո, թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»: Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում: Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական, ժողովրդական, պարային և այլ կատարումներ: Ազգագրական երգացանկից հիշարժան են «Անդրանիկ փաշա», «Սասունի օրօրը», «Մշո աղջիկ» և այլ երգեր: Մեծ հաջողություն է նրան բերել երաժիշտ, երգիչ Արթուր Մեսչյանի երգերով «Ռեքվիեմ» ալբոմը, որը թողարկվել է, որովհետև այդ շրջանում Արթուր Մեսչյանը խնդիրներ է ունեցել Խորհրդային Միության հատուկ ծառայության մարմինների հետ: 1988թ. մեծ համերգային ծրագրով հանդես է եկել Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաև աշխարհի տարբեր մայրցամաքներում` Եվրոպայից մինչ Արևելք, Ավստրալիայից մինչ Ռուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմի ժամանակ (1988-94թթ): 1996թ. համագործակցել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի հետ և համատեղ թողարկել «Երգը նաև աղոթք է» ձայնասկավառակը: Թողարկել է նաև «Երբ ալեկոծ ծովու վրա» (1982թ.), «Գետի այն ափին» (1982թ.), «Երեկոյան Երևան» (1991թ.), «Հայի աչեր» (1992թ.), «Գնաս բարով» (1992թ.), «Առավոտից իրիկուն» (1992թ.), «Բարի տարեդարձ» (1993թ.), «Մինչև էքուց» (1993թ.), «Մեր հայրենիք» (1997թ.), «Հարութն Հայոց» (2000թ.), «Իմ կյանքը» (2013թ.) և այլ ձայնասկավառակներ (շուրջ 35): 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման և ՀՀ վարչապետի հուշամեդալին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար